Ուսանողը վարձավճարի խնդիր պետք է չունենա. Գագիկ Ծառուկյանն առաջարկում է օպտիմալ լուծումներ
ԲՀԿ անդամ Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Կրթությունը մեր ազգի պահպանման ու պետության զարգացման միակ երաշխիքն է։
Ամեն անգամ երբ ուսանողին անդունդի եզրին են կանգնեցնում վարձավճարի խնդրով, նույնն է ինչ ճոճեն պետության հենասյուները։
Այո՛ որակյալ կրթությունը պետք է լինի վճարովի, սակայն միշտ հնարավոր է գտնել արդյունավետ մեթոդներ։
Ուսանողի համար պետք է ստեղծել հասանելի լավագույն պայմանները կրթվելու ու զարգանալու համար, չէ որ դա նույնն է ինչ կրթես ու ուժեղացնես սեփական պետությունը, սնես նրա արմատներն ու ուժ տաս մեծանալու համար։
Օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպելով երիտասարդների հետ հնչեցրեց, որ ուսանողի համար պետք է ստեղծել այնպիսի պայմաններ, որի ժամանակ պետությունը կվճարի ուսանողի կրթվելու գումարը, ուսանողի հետ կկնքի պայմանագիր` պարտավորվելով ուսման ավարտից հետո լուծել աշխատանքի խնդիրը, իսկ ուսանողն իր հերթին կպարտավորվի աշխատելով 5 տարվա ընթացքում վերադարձնել պետության ներդրած գումարը։
Եթե ուսանողն ունի ցանկություն կրթվելու, զարգանալու համար, հետագայում ընտանիք կազմել և ապրել իր երկրում սեփական գիտելիքները կիրառել իր հայրենիքում, ապա պետք է ստեղծել դրա համար բոլոր պայմանները։
Երկիրը զարգանում է տնտեսությամբ, իսկ տնտեսությունը` գիտությամբ։
Ուսանողին կրթվելու հնարավորությունից զրկելով` զրկում ենք տնտեսությունը զարգանալու հնարավորությունից։