Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է. Արայիկ Հարությունյան
Վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանում տնտեսությունն արագ վերականգնվում է: Մարտ ամսվա թվերը ցույց կտան բացասական տիրույթից դուրս գալու հստակ միտումներ: Մի շարք ոլորտներում ակնհայտ զարգացումներ կան, և արդեն ապրիլ ամսին տարեկան ընդհանուր աճն, ամենայն հավանականությամբ, կլինի դրական և մենք առաջ կշարժվենք իրականություն դարձնելու Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կանխատեսումը երկնիշ տնտեսական աճի մասին՝ 2021-ի կտրվածքով :
Ինչու՞ այս ամենը գրեցի: Պարզ պատճառով. որ հասկանաք որոշ խմբերի անկանոն շարժումները: Նրանք պետք է պատրանք ստեղծեն, որ երկրում ամեն ինչ վատ է, ոչինչ չի զարգանում, մինչդեռ ունենք հակառակ իրավիաճակն՝ առնվազն տնտեսությունում: