Հայ գերիների հարցից բացի փաթեթում եղել է երկու կետ, որոնք եղել են Ռուսաստանի դեմ. Պարզաբանում՝ հայտնի քվեարկության մասին
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակների կողմից հայ ռազմագերիների հարցը օրակարգ մտցնելուն «դեմ քվեարկելու» մասին տարածվող լուրերը ունեն խիստ արհեստածին և մանիպուլացիոն բնույթ, քանի որ օրակարգը դրվում է քվեարկության ոչ թե առանձին կետերով, այլ ամբողջական։
Ապրիլի 19-ի օրակարգում, բացի Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների կետից, ներառված են եղել նաև Նավալնիի ձերբակալման 1.5.1, և Եվրոպայում խաղաղության դեմ Ռուսաստանի սպառնալիքին վերաբերող 1.5.6 կետերը։