Փոխոստիկանապետը վաճառել է ավտոմեքենան. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը նախորդ տարի 7 միլիոն 500 հազար դրամով վաճառել է իր «MERCEDES–BENZ S 320» մակնիշի ավտոմեքենան: Այդ մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած գույքի և եկամուտների 2016 թ. հայտարարագրից:
Հովհաննիսյանը հայտարարագրել է 25 միլիոն դրամ, 450 ԱՄՆ դոլար և 400 եվրո դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները կազմել են 12 միլիոն 515 հազար դրամ, որից 5 միլիոն 15 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացածն էլ՝ ավտոմեքենայի վաճառքից ստացված գումարը:
Կինը՝ Քրիստինե Ասլանյանը, աշխատանք ու տարեկան եկամուտներ չունենալով հանդերձ՝ հայտարարագրել է 1 միլիոն դրամ և 2 հազար 200 ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Հովհաննիսյանը 2005–13 թթ. աշխատել է որպես պետական պահպանության ծառայության պետի տեղակալ։ Իսկ 2013 թ. հոկտեմբերի 17–ին նախագահի հրամանագրով նշանակվել է ոստիկանության պետի տեղակալ։
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում