Նիկոլն ասում է՝ ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից խուսափելու հնարավորություն կտամ, սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է․ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է ՀՀ զինված ուժերում պարտադիր ժամկետային զինծառայության տևողությունը կրճատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը։
Գրառման մեջ ասվում է․
«Պետության վախճանը սկսում է բանակից․ Նիկոլի թիվ
Նիկոլը նախընտրական էժանագին պոպուլիզմի և կառավարման սեփական ոճի շրջանակներում խոսել է այն մասին, որ ուզում են այնպես անել, որ մարդիկ բանակում 3 ամիս ծառայեն։ Պարզ ասած՝ բանակ չգնան։
Մեր զինվորներին թուրքական բայրաքթարների տակ անպաշտպան թողած Նիկոլը գիտի, որ մարդիկ վախեցած են և օբյեկտիվորեն խուսափում են բանակից։ Եվ ահա նա վախեցած ու պետությունից երես թեքած ժողովրդին կոնֆետ է խոստանում՝ բանակից խուսափելու հնարավորության տեսքով։
Նիկոլն ասում է ինձ քվե տվեք, դիմացը ես ձեզ բանակից խուսափելու հնարավորություն կտամ։ Սա ընտրակաշառքի յուրօրինակ ձև է։
Սա շուտով կարող է հայտարարել, որ մինչև բանակի վերջնական կազմալուծումը բանակ գնացողները Սյունիքում չեն ծառայելու։
Հետո կասի, որ միայն Երևանում են ծառայելու։