«Հրապարակ»․ ՀԿԵ-ն կրճատել է աշխատակիցների աշխատաժամերը՝ պայամնավորված եկամուտների կրճատմամբ
«Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարությունը կրճատել է աշխատանքային ժամերը: Հունիսի 1-ից ՀԿԵ աշխատակիցները մեկ ժամ շուտ են ավարտելու աշխատանքը:
Լուրը, որը ստացել էինք տեղեկացված աղբյուրից, ընկերությունում հաստատեցին՝ պարզաբանելով, որ աշխատանքային ժամերի փոփոխությունը պայմանավորված է ՀԿԵ եկամուտների կրճատմամբ, ինչն էլ իր հերթին տնտեսական անբարենպաստ իրավիճակի հետևանք է:
2021-ի առաջին եռամսյակում, ըստ ՀԿԵ պաշտոնական տվյալների, երկաթգծով իրականացվող բեռների ներմուծումը 2020 թվականի համեմատ նվազել է 33,4, իսկ արտահանումը՝ 8 տոկոսով»,-գրում է թերթը:
Ավելին․․․