Կադաստրի պետի տեղակալի կինը 110 հազար դոլար փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Նարեկ Գրիգորյանի կինը ավելի քան 110 հազար ԱՄՆ դոլար փոխառություններ ունի:
Գրիգորյանն ու կինը՝ Քրիստինե Գալստյանը, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին են ներկայացրել իրենց 2016 թ. տարեկան հայտարարագրերը: Ըստ Գրիգորյանի հայտարարագրի՝ նա նախորդ տարի ունեցել է 145 հազար ԱՄՆ դոլար, 27 հազար եվրո և 6 միլիոն դրամական միջոցներ: Տարեկան եկամուտները գոյացել են 3 միլիոն 670 հազար դրամ աշխատավարձից:
Թեև նրա կնոջ դրամական միջոցները ավելի քիչ են եղել՝ 11 միլիոն դրամ և 15 հազար եվրո, սակայն վերջինս նաև փոխառություններ ունի՝ 110 հազար 650 ԱՄՆ դոլարի և 150 հազար դրամի չափով: Նրա տարեկան եկամուտներն էլ կազմել են 3 միլիոն 846 հազար դրամ և ստացվել 615 հազար դրամ աշխատավարձից, 3 միլիոն 69 հազար դրամ տրված փոխառությունների(վարկերի) դիմաց ստացված տոկոսից և որպես այլ եկամուտներ նշված 162 հազար դրամից:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում