Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատաճառները. Հասրաթյան
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որքան պատմություն է դառնում 44-օրյա պատերազմի ողբերգական իրականությունը, այնքան պարզորոշվում են մեր պարտության խորքային պատաճառները: Իսկ դրանք, ինչպես այս պատահականությունների իշխանությունն է փորձում ապակողմնորոշել, ոչ թե «նախկիների» կողմից թալանված բանակն է, ադրբեջանաթուրքական տանդեմի ու վարձկան գրոհայինների, կամ «Բայրաքթարների» և ժամանակակից այլ սպառազինությունների կիրառումը, այլ առավելապես, իմ խորին համոզմամբ, տարածաշրջանային հետաքրքրություններ ունեցող աշխարհաքաղաքական մեծ խաղացողների կողմից ներդրված և տարիներ շարունակ նախապատրաստված հատուկ գործողությունը... Գործողություն, որի հիմնական իրականացնողը պետք է դառնար երկրի ղեկը բռնազավթած ազգադավ և «հեղափոխական» հորջորջված անմեղսունակների այն խումբը, որը, հանուն անձնական շահի, պատրաստ էր օտարվել ազգային ու բարոյական բոլոր արժեքներից, և «տարածքներ՝ խաղաղության դիմաց» կեղծ քողի տակ գնալ Հայրենիքը կործանման տանող գործարքի...