«Օսկար»-ի պրոդյուսերները դիմել են առաջնակարգ դերասանների օգնությանը` սպասվելիք շոուն առավել հետաքրքիր դարձնելու համար (լուսանկարներ)
Այս տարվա «Օսկար» մրցանակաբաշխությունը ավելի շատ նման է լինելու ոչ թե հեռուստատեսային շոուի, այլ կինոնկարի, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը և հավելում, որ պրոդյուսերները դիմել են առաջնակարգ դերասաններին՝ մրցանակաբաշխությանն առավել հետաքրքրություն հաղորդելու նպատակով։
Առաջնակարգ դերասանների ցանկում են Հարիսոն Ֆորդը, Բրեդ Փիթը, Հոլի Բերին և Ռիզ Ուիզերսփունը։ Նրանց են միանալու նաև Դոն Չիդըլը, Ռենե Զելվեգերը, Ռեջինա Քինգը և այլոք, ինչպես նաև լավագույն ռեժիսոր մրցանակի տիտղոսակիր Բոն Ջուն Հոն։
Երկու ամիս հետաձգվելուց հետո «Օսկար» մրցանակաբաշխության 2021 թվականի շոուն կայանալու է Լոս Անջելեսում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Tert.am-ը, «Օսկար» մրցանակաբաշխության պրոդյուսերներն աշխատում են միջոցառման վարկանիշը բարձրացնելու ուղղությամբ, որը վերջին տարիներին և հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ ընկել է։
Հիշեցնենք՝ ապրիլի 25-ին Լոս Անջելեսի «Դոլբի» թատրոնում հայտնի կդառնան «Օսկար» մրցանակակիրների անունները:
Ավելին․․․