Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Общество

Թալիշի զորամասին կից խանութի տերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից գումար է կանխիկացրել

Թալիշի զորամասին կից խանութի սեփականատերը պատերազմի ընթացքում զինծառայողների բանկային քարտերից տարբեր չափերի գումար է կանխիկացրել՝ պատճառաբանելով, թե դրանք եղել են զինծառայողների պարտքերը։ Թալիշում չկար գումար կանխիկացնելու որևէ միջոց, այդ իսկ պատճառով զինծառայողներն իրենց բանկային քարտերը տալիս էին խանութպանին, որպեսզի վերջինս գումար կանխիկացնի և վերցնի խանութից գնված ապրանքների դիմաց։ Խանութպանը պատերազմի ընթացքում կանխիկացրել է ավելի շատ գումար, քան զինծառայողների պարտքն է եղել։ Զոհված զինծառայողի մայրը, պարզելով, որ տղայի բանկային քարտը խանութպանի մոտ է, և դրանից ընդհանուր 97 հազար դրամ է կանխիկացվել դիմել է ոստիկանություն։ Հարուցվել է քրեական գործ։ Այս մասին գրում է Hetq.am-ը:

Զինծառայող Գևորգ Քարտաշյանի հետ տան անդամները կապը կորցրել են պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Նա ծառայում էր Թալիշի զորամասում։ Հոկտեմբերի 7-ին նրա անունը հրապարակվել է զոհվածների ցուցակում, բայց տղայի աճյունը չի հայտնաբերվել, հետո նրա անունը տեղափոխվել է անհետ կորածների ցուցակ և միայն 2021 թվականի հունվարի 21-ին՝ զոհվելուց 4 ամիս անց, ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է նրա աճյունը։

Գևորգի ընտանիքն ապրում է Լոռու մարզի Տաշիր քաղաքում։ Գևորգի մայրը՝ Աիդա Ամիրխանյանը, այդ ընթացքում մի քանի անգամ Տաշիրից Երևան է գնացել, տարբեր կառույցների դիմել տղայի մասին լուր իմանալու համար։

Գևորգի մորը հունվարի 21-ին Պաշտպանության նախարարությունից նաև հայտնել են, որ կարող է գնալ Արցախբանկ, ստուգել տղայի բանկային հաշիվը և կանխիկացնել տղայի հաշվին առկա գումարը։

Պատերազմից առաջ Գևորգ Քարտաշյանը Թալիշում գտնվող Գագիկ Աբրահամյանին պատկանող խանութից պարտքով զինվորական համազգեստ էր գնել, պարտքի մասին մայրն իմացել էր ու սեպտեմբերի 26-ին որդու հաշվեհամարին 15 000 դրամ գումար էր փոխանցել, որպեսզի նա վճարի ձեռք բերած համազգեստի համար։

Աիդան գնացել է Արցախբանկ, քանի որ կարծել է, որ կարող է տղան հասցրած չլինի գումարը կանխիկացնել և համազգեստի գումարը վճարել խանութպանին։

Ստուգելով տղայի հաշիվը՝ Աիդան տեսել է, որ տղայի հաշվին գումար չկա։ Երբ դիմել է Արցախբանկ իմանալու, թե ո՞վ է կանխիկացրել որդու հաշվից գումարը Աիդային հայտնել են, որ սեպտեմբերի 27-ից տղայի քարտից գումար կանխիկացվել է 3 անգամ, առաջին անգամ՝ Ստեփանակերտի բանկոմատից, 2-րդ անգամ Շուշիից, իսկ 3-րդ անգամ՝ Չարենցավանի բանկոմատից, դեկտեմբերի 31-ին։ Ընդհանուր Գևորգ Քարտաշյանի հաշվից կանխիկացվել է 97 000 դրամ։

Աիդան Արցախբանկի աշխատակիցներին խնդրել է տրամադրել բանկոմատների տեսագրությունը, որպեսզի կարողանա պարզել, թե ով է եղել որդու քարտից գումար կանխիկացնողը, սկզբում կնոջը մերժել են, հետո` տրամադրել։

 

Բանկոմատի տեսագրության լուսանկարները, որպես ապացույց, մեզ է տրամադրել Աիդա Ամիրխանյանը։ Առաջին լուսանկարում՝ Գագիկ Աբրահամյանը Ստեփանակերտի բանկոմատից գումար կանխիկացնելիս։  Երկրորդ լուսանկարում` Գագիկի եղբորորդին, Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատի մոտ։

 

Աիդա Ամիրխանյանը, որ մինչ այդ տղայից որևէ լուր ունենալու համար գտել էր տղայի զինակից ընկերներին, կապվել է նրանց հետ, ուղարկել բանկոմատի տեսագրությունից արված լուսանկարը, տղաներն, ասել են, որ դա Գագիկ Աբրահամյան անուն, ազգանունով մարդն է, որը Թալիշում զորամասին կից խանութ է ունեցել, և բոլոր զինծառայողներն անհրաժեշտության դեպքում օգտվել են նրա խանութից։ Տղաները Աիդային ասել են` քանի որ Թալիշում բանկոմատ չի եղել խանութպանը զինծառայողներին ապրանք է տրամադրել, հետո հավաքել նրանց բանկային քարտերը, պարտքի չափով գումար կանխիկացրել, վերցրել ու քարտը վերադարձրել զինծառայողներին։ Պատերազմի ընթացքում էլ մի շարք զինծառայողների բանկային քարտեր եղել են Գագիկի մոտ, քանի որ նա դրանք չի հասցրել վերադարձնել զինծառայողներին։

Աիդա Ամիրխանյանը նույն օրը դիմել է ոստիկանություն, ներկայացրել փաստերը, հարուցվել է քրեական գործ, որին, կնոջ խոսքով, ընթացք չի տրվել։ Երևանից քրեական գործը տեղափոխել են Չարենցավանի բաժին։

Կնոջը ոստիկանությունում ասել են, որ գործը Երևանից տեղափոխվել է Չարենցավանի բաժին, քանի որ վերջին անգամ գումար հանվել է Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից։

Ըստ Աիդա Ամիրխանյանին Չարենցավանի ոստիկանությունից ուղարկված ծանուցագրի` փետրվարի 1-ին իր հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ։ Մինչ օրս Աիդային հարցաքննության չեն կանչել։

Հարուցված քրեական գործում որպես վկա ներգրավված է նաև զոհված Գևորգ Քարտաշյանի զինակից ընկերը՝ Հակոբ Ենոքյանը։ Հակոբը մեզ հետ զրույցում նշեց, որ իր քարտը ևս եղել է Գագիկ Աբրահամյանի մոտ։ Հակոբը պատերազմում վիրավորվել էր, ապաքինվելուց հետո տեղափոխվել էր Նոր Ալաշանի զորամաս, որտեղ հանդիպել է Գագիկ Աբրահամյանին, Հակոբի խոսքով՝ նրան այնտեղ բնակվելու տարածք էին հատկացրել։ Այդ ժամանակ Հակոբը Գագիկից խնդրել է իր քարտը, վերջինս ասել է, որ իր ու էլի զինծառայողների քարտեր թողել է Թալիշի զորամասում։ Հակոբի քարտից էլ պատերազմից հետո Գագիկ Աբրահամյանը կանխիկացրել է 20 000 դրամ, որը մի քանի անգամ գերազանցում է Հակոբի ունեցած պարտքը։

Կապ ենք հաստատել նաև Գագիկ Աբրահամյանի հետ, վերջինս մեզ հետ զրույցում չի հերքել այն հանգամանքը, որ տարբեր ժամանակներում զինծառայողների բանկային քարտերը եղել են իր մոտ։ Իր խոսքով՝ քարտերը պահել է, որպեսզի անհրաժեշտության դեպքում դրանցից գումար հանի, քանի որ Թալիշում չկար բանկոմատ, ու զինծառայողները Գագիկից ապրանք գնել են պարտքով։ Քարտերի մեծ մասը, իր խոսքով, մնացել է զորամասում։ Գագիկը մեզ հայտնեց, որ իրեն կանչել են Չարենցավանի բաժին հարցաքննության, ոստիկանություն Գագիկը ներկայացրել է մի քանի բանկային քարտ և պարտքերի տետր, որի մեջ նշված է եղել զինծառայողների կուտակած պարտքի չափը։ Աբրահամյանը նշեց, որ Թալիշի զորամասի զինծառայողները ընդհանուր հաշվով մոտ 1 700 000 դրամի պարտք էին կուտակել, բայց ինքը պատերազմից հետո ոչ ոքից գումար չի ուզել։

Գագիկն ասաց, որ չգիտեր նաև Գևորգ Քարտաշյանի զոհվելու մասին, բայց քանի որ զինվորը պարտք է եղել իրեն մի քանի անգամ ստուգել է քարտի վրա արդյոք գումար կա, որպեսզի կանխիկացնի:

Գագիկ Աբրահամյանը Քարտաշյան Գևորգի հաշվից ընդհանուր առմամբ կանխիկացրել է 97 000 դրամ, որից 15 000-ը զինվորի` պարտքով գնած համազգեստի գումարն էր։ Գագիկը նշում էր, որ մնացած գումարն էլ՝ 82 000 դրամ, այլ ժամանակներում Գևորգի կուտակած պարտքն է։ Մինչդեռ Հակոբ Ենոքյանը, որը ծառայում էր Գևորգի հետ նույն վաշտում, ինչպես նաև քրեական գործում ներգրավված է որպես վկա, պնդում էր, որ Գագիկը այդ չափի գումարի ապրանք պարտքով ոչ ոքի չէր տալիս և հնարավոր չէր, որ Գևորգը այդքան պարտք կուտակած լիներ։ Ըստ Հակոբի՝ մոտ 100 հոգու բանկային քարտ մնացել էր Գագիկի մոտ։

Վերջին անգամ՝ դեկտեմբերի 31-ին, Գևորգ Քարտաշյանի հաշվից Չարենցավանի «Արդշինբանկի» բանկոմատից գումար է կանխիկացրել Գագիկ Աբրահամյանի եղբորորդին։ Գագիկը նշեց, որ ինքը բանկոմատից գումար կանխիկացնել չի կարողանում, դրա համար էլ դիմել է եղբորորդու օգնությանը, վերջինս այդ օրը 74 000 դրամ է կանխիկացրել։ Առաջին տեսագրությունում, սակայն, գումար կանխիկացնողը անձամբ ինքը՝ Գագիկ Աբրահամյանն էր։

Գագիկ Աբրահամյանը ծնունդով Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքից է, բայց ապրում էր Թալիշում։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի՝ Գագիկ Աբրահամյանը գրանցված է Չարենցավան քաղաքում։

Հարուցված քրեական գործի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն ստանալու համար հարցում էինք ուղարկել նաև Քննչական կոմիտե։ Մեր հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ Աիդա Ղարիբի Ամիրխանյանի հաղորդման հիման վրա 2021 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժնում Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

«Չարենցավանի քննչական բաժնում ընդունվել է վարույթ եւ գտնվում է նախաքննության փուլում։ Քրեական գործով կատարվել են հարցումներ, տարբեր քննչական ու դատավարական գործողություններ, հարցաքննվել են մի շարք անձինք»,- նշված էր ՔԿ պատասխանում:

Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետ. գողություն, որը կատարվել է՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով, պատժամիջոց է սահմանվում նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:

Ավելին․․․