Արդյոք կա՞ ելք․ այո՛, և դրանք երկուսն են․ Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «19-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության դեմ ազգային-ազատագրական պայքար մղող սերբ հայդուկները Չագար լեռան վրա ընկան շրջափակման մեջ։ Սերբ հայդուկապետը չհանձնվելով, պայթեցրեց վառոդի պաշարը՝ սպանելով իրեն, իր զորախումբը և այն շրջապատած թուրքերին։
Կատաղության մատնված օսմանյան փաշան հրամայեց գլխատել բոլոր զոհված ապստամբներին և նրանց գանգերով կառուցեց Չելե-Քուլա աշտարակը։
Հիմա 21-րդ դարասկիզբն է, և Բաքվի արյունոտ բռնապետը գանգերի աշտարակի փոխարեն, մեր նահատակ զինվորների սաղավարտների պատ է կառուցում։ Ոչինչ չի փոխվել, «խորհուրդը» մեկն է՝ բարբարոսը փորձում է սարսափի մատնել և կոտրել մեզ։
Արդյոք կա՞ ելք։ Այո՛, և դրանք երկուսն են՝ կա՛մ սարսափահար հանձնվել, որպեսզի մեր գանգերից աշտարակներ կառուցեն, կա՛մ պատրաստվել արժանապատիվ վրեժ լուծելու թշնամուց՝ լռեցնելով այն բոլոր «լոլոները», որոնք հնչում են նաև Հայաստանի ներսում։
Լուսանկարում Չելե-Քուլայի պատն է»։
Ավելին․․․