Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

Վարդան Սարգսյանը նոր բացահայտումներ է անում հնդկական սերիալների դերասանների մասին

BlogNews.am-ը գրում է.

«Տնից հեռու» հաղորդման շրջանակներում Վարդան Սարգսյանն այս անգամ մեկնել էր Մումբայ: Ինչպես Վարդանն է ասում, մեկնելու նպատակը հնդկական սերիալներից հայտնի դերասաններին նկարահանելն էր: BlogNews.am-ի հետ զրույցում նա հետաքրքիր մանրամասներ է պատմել ճանապարհորդությունից, դերասաններից, նրանց ստացած հոնորարներից և նրանց մասնակցությամբ հաղորդման մասին:

«Քանի որ ես հասկացա, որ մեր երկրում բավականին շատ են սիրում նրանց, որոշեցի նկարահանել: Մոտ մեկ ամիս աշխատել ենք այդ ուղղությամբ, որովհետև այդ ամենը բավականին բարդ էր կազմակերպել: Շատ կարևոր էր մեզ համար հայտնվել նկարահանման հրապարակում։ Ներկա եղանք երկու հեռուստասերիալի նկարահանումներին: Հաղորդման շրջանակներում մարդիկ կտեսնեն, թե Բոլիվուդում ինչպես են նկարահանվում սերիալները»,- պատմում է Վարդանը և ավելացնում, որ դերասանները բավականին պահանջկոտ էին:

 

Դերասանները մեծ հոնորարներ էին ուզում նրանց նկարահանելու համար: Մի անգամ պաշտոնական նամակով գրել էի. արդյունքում կես ժամ հարցազրույցի համար պահանջել էին 48.000 դոլար: Պարզ է, չէ՞, որ նման տարբերակ մեզ ձեռք չէր տալիս, ուստի պետք էր այլ տարբերակ: Դերասաններին նկարահանելու համար պետք է ասեմ, մեզ շատ հեղինակավոր մարդ է օգնել, ում անունը իր իսկ խնդրանքով չեմ կարող տալ: Ես շատ ուրախ եմ, որ դա մեզ հաջողվեց: Չենք նկարահանել մի քանի դերասանի՝ Բարուն Սոբթիին, ով պարզապես քաղաքում չէր, բայց խոստացել է իմ հաջորդ այցի ժամանակ նկարահանվել, և Սանայա Իրանիին, ով ուներ առողջական խնդիրներ և այդ ժամանակ հիվանդանոցում էր գտնվում: Իսկ «Մերժվածը» հեռուստասերիալի հանրահայտ Իչան իր գոռոզ պահելաձևով և դերասանին ոչ վայել պահվածքով չնկարահանվեց: Հիմա նույնիսկ, եթե նա ինձ խնդրի և վճարի, ես նրա հետ հանդիպելու ոչ մի ցանկություն չունեմ»:

Վարդանը նաև պատմում է, որ դերասանները բավականին հասարակ էին. «Ասեմ, որ նրանք մեգաաստղեր չեն և այդքան հայտնի չեն Հնդկաստանում։ Այդ երկրում յուրաքանչյուր ժամի մոտ հիսուն սերիալ է լինում եթերում։ Քանի որ Հայաստանում դրանցից մի քանիսն են հեռարձակվում, ուստի նրանք բավականին հայտնի են այստեղ: Բավականին լավն էին դերասանները, հաճելի էր շփումը, ոչ մի գոռոզություն չտեսա, նրանցից մի քանիսը հարցերը պահանջել էին նախապես, բայց հանդիպումն այնքան ջերմ մթնոլորտում էր, որ այդ հարցերը բացարձակ մոռացվեցին, և ուղղում էի այն հարցերը, որոնք ցանկանում էի: Դերասաններից մի քանիսի հետ հանդիպել եմ հենց մեր հյուրանոցում, մի քանիսի զբաղվածության պատճառով մենք այցելել ենք նրանց նկարահանման տաղավար: Ասեմ, որ կապը նրանց հետ մինչ օրս էլ կա. եթե իմ Վայբեռը բացեմ, կտեսնեք, որ ամեն օր նրանց հետ խոսում եմ, մեր հարաբերությունները շատ ընկերական են»:

«Չակորի համար ես պարզապես խելագարվում եմ: Անկեղծ` ֆանտաստիկ տաղանդավոր երեխա է: Մենք նրա ծնողների հետ էինք պայմանավորվել նրան նկարելու համար և գնացինք նրանց տուն: Նրանք ապրում էին Մումբայից երկու ժամ հեռավորության վրա գտնվող քաղաքում: Հաղորդման ժամանակ կտեսնեք, թե որտեղ է ապրում փոքրիկը: Խելագարի պես սիրում եմ այդ երեխային, որովհետև նախ՝ կիրթ, դաստիարակված, անգլերեն խոսում էր իդեալական, չնայած որ ինը տարեկան էր, բայց մեծի պես էր մտածում: Նրանք պատրաստվել էին մեր այցին, երբ գնացինք նրանց տուն, հենց փոքրիկ Չակորն էր մեզ հյուրասիրում: Նրանք հիմա մեծ գումար են ծախսում երեխայի կրթության վրա, նա սովորում է բարձրակարգ և թանկ մի դպրոցում: Նկարահանումից հետո մենք երկար խոսեցինք նրա հետ: Խոստացել եմ նրան, որ կտեսնի Հայաստանը շատ շուտով: Տապասիայի մասին էլ կարող եմ ասել, որ հրաշալի դերասանուհի, հրաշալի անձնավորություն էր, որի հետ հաճելի էր շփվել, և այն, ինչ մարդիկ տեսնում են հեռուստասերիալում, պատկերացրեք, հակառակն է: Օրինակ՝ մյուս դերասանուհիները, ովքեր համեստ և դրական կերպարներում էին հանդես գալիս, բացարձակ հակառակը դուրս եկան»
:

Իսկ այն հարցին՝ որքան գումար են ստանում դերասանները սերիալում նկարահանվելու համար, Վարդանը պատասխանեց. «Անկեղծ ասած՝ նրանց ստացած հոնորարներից չեմ հարցրել, բայց ծանոթներից մեկից ճշտեցի, որ նրանք յուրաքանչյուր սերիայում նկարահանվելու համար ստանում ենք մինչև 500 դոլար։ Դա բավականին լուրջ թիվ է, եթե հաշվի առնենք՝ քանի նկարահանումներ են լինում: Օրինակ՝ փոքր Չակորն ասաց, որ երկու տարի նկարահանվել է այդ սերիալում: Ասեմ, որ երկու տարվա համար բավականին մեծ գումար է ստացվում, որով կարելի է Մումբայում բնակարան գնել»:

Վարդանը խոստովանում է, որ հիմա զբաղված է դերասանների՝ Հայաստան այցի կազմակերպման հարցերով, ինչը մեծ ֆինանսներ է պահանջում: «Ես գիտեմ, թե որքան մարդ է սպասում նրանց: Առաջիկա այցիս ժամանակ արդեն կհասկանանք՝ որքանով է հնարավոր դա կազմակերպել, բայց ես ուրախ եմ, որ կարողացանք մեր պլանավորած դերասանների գոնե ութսուն տոկոսին նկարահանել»:

«Տնից հեռու» հաղորդաշարը եթերում կլինի մայիսի կեսերին, մոտ յոթ-ութ հաղորդում կցուցադրվի դերասանների մասնակցությամբ: Վարդանը կրկին մեկնում է Մումբայ՝ երկու դերասաններին նկարահանելու համար, որոնց նախորդ այցի ժամանակ չէր հաջողվել նկարահանել: «Ես բերել եմ նաև դերասանների լուսանկարներն իրենց ստորագրություններով, մաղթանքներով, որոնք կխաղարկվեն եթերից անմիջապես հետո Ինստագրամի իմ էջում: Տարին մի քանի անգամ մենք ճանապարհորդություն ենք կազմակերպելու դեպի Հնդկաստան։ Ես ևս մեկնում եմ խմբի հետ «Տնից հեռու»-ի տուրիստականի շրջանակներում, որի ընթացքում մարդիկ հնարավորություն կունենան հանդիպելու հայտնի դերասանների հետ»:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի