Եգիպտական 22 փարավոնների մումիաները հատուկ մեքենանորով շքերթ են դուրս եկել
Եգիպտական 22 փարավոնների մումիաները հատուկ մեքենաներով շքերթի են դուրս եկել Եգիպտոսի մայրաքաղաքի փողոցներով:
Միջոցառումը կոչվում է «Փարավոնների ոսկե շքերթ», որին մասնակցում են 18 թագավորների և 4 թագուհիների աճյուններ Եգիպտոսի ազգային թանգարանից:
Դրանց թվում են Ամենհոտեպ I թագավորի մումիան, որը ղեկավարում էր երկիրը Ք.ա. 1526թ.-ից սկսած, նաեւ ամենահզոր կին-փարավոն Հաթշեփսութի եւ Թութանհամոնի հոր՝ Էխնաթոնի մումիաները:
Մինչև 3500 տարեկան մումիաները տեղադրված են ազոտով լցված հատուկ պարկուճներում: Բացի այդ, յուրաքանչյուր ցուցանմուշ տեղադրվել է առանձին շարժակազմում՝ զարդարված հին եգիպտական ոճով:
Ի վերջո, դրանք բոլորը կցուցադրվեն Եգիպտական քաղաքակրթության նորակառույց ազգային թանգարանում՝ հին վայրից 6,5 կմ հեռավորության վրա:
Ավելին․․․