Խաչատուրովն ու Սեյրան Օհանյանը լքել են դատարանը
Դատարանը քննարկում է ՔՕ 300.1 հոդվածով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների հետապնդումը դադարեցնելու հարցը:
Համապատասխան միջնորդությունը ներկայացրել են փաստաբանները:
Հայտարարելով փաստաբանների միջնորդության քննարկման մասին՝ դատավոր Դանիբեկյանը միաժամանակ դիմեց դատախազներին, թե ի՞նչ միջնորդություն են ներկայացնելու:Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց, որ խոսքը Սահմանադրության մի քանի նորմերի անհամապատասխանության ու ՍԴ դիմելու մասին է եւ խնդրեց հնարավորություն տալ իր միջնորդությունը ներկայացնել փաստաբանների միջնորդություններից հետո՝ խորհրդակցական սենյակում միաժամանակ քննելու համար:
Դատավորը ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմին տրամադրի դատախազության միջնորդությունը:
Ընդմիջման ընթացքում ամբաստանյալներից Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյան ու նրանց պաշտպանները հեռացան դատարանից։