ԱՄՆ կոնգրեսականները երկրի ղեկավարությունից պահանջել են ավելի քան 100 մլն դոլար հատկացել Հայաստանին և Արցախին
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնաժողովը կոչ է անում ավելի քան 100 մլն դոլար օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ անցյալ տարի թուրք-ադրբեջանական կործանարար հարձակումների ենթարկվելու ֆոնին:
Ինչպես փոխանցում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը, կոնգրեսականներն այս կոչով հանդես են եկել, երբ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լին և բարձրաստիճան անդամ Հալ Ռոջերսը սկսել են կազմել 2022 ֆինանսական տարվա արտաքին օգնության նախագիծը:
Ինչպես փոխանցում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը՝ շնորհակալություն հայտնելով կոնգրեսականներ Փալոունին, Սփիերին, Շիֆին և նրանց միացած գործընկերներին, վերջիններիս ներկայացրած նամակում ասվում է, որ անմիջական օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների անհապաղ վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման և այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար:
Ավելին․․․