Փորձագետ. Վերջին ամիսներին Հայաստանում հանդիպում են թուրքական եւ ադրբեջանական ապրանքներ
Մի քանի ամիս առաջ աչքովս ընկավ ադրբեջանական նռան նարշարաբ (սոուս): Այս մասին այսօր՝ ապրիլի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի» տնօրենի տեղակալ Ռուբեն Հայթյանը: «Բացի այդ, կասկածում եմ, որ վաճառվում են նաեւ ադրբեջանական սմբուկներ, ամենայն հավանականությամբ, Լենքորանի սմբուկներ»,-հավելեց նա:
Հայթյանը նշեց, որ չնայած նրան, որ հայտարարվել է թուրքական ապրանքների արգելք, Հայաստանում դրանք շարունակում են վաճառել: «Խոսքը, մասնավորապես, ոչ պարենային ապրանքների մասին է: Կարծում եմ՝ դրանք ներկրվում են երրորդ երկրների միջոցով, եւ հայտնի չէ՝ արդյոք անհրաժեշտ փորձաքննություն են անցնում: Այդ ամենը վկայում է պետության կողմից թույլ հսկողության մասին: Չեմ կարծում, որ պետք է թշնամի պետություններից ինչ-որ լավ բան սպասել, հատկապես՝ պարենային մթերքների մասով»,-նշեց նա: Փորձագետը հիշեցրեց, որ դեռեւս 15 տարի առաջ թուրքական հավկիթների մեջ վտանգավոր նյութեր են հայտնաբերվել:
»Ինչ վերաբերում է տեքստիլ ոլորտին, ապա հագուստ մենք ինքներս կարող ենք արտադրել: Դրա համար պետությունը պետք է աջակցի տնտեսվարող սուբյեկտներին»,-եզրափակեց Հայթյանը
Ավելին․․․