Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենը մտքեր են փոխանակել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ ապրիլի 1–ին, ընդունել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հանդիպմանը մտքեր են փոխանակվել տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարների շուրջ: Արմեն Օրուջյանը ներկայացրել է FAST հիմնադրամի ընթացիկ աշխատանքներն ու ապագային ուղղված ծրագրերը:
Նախագահն ու FAST հիմնադրամի գործադիր տնօրենն անդրադարձել են նաեւ գիտության ու տեխնոլոգիաների ոլորտների զարգացման ուղղված նախագահական ATOM նախաձեռնության շրջանակում համագործակցությանը»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելին․․․