Ռուսաստանի և Բելառուսի միավորումը բացառված է ․Կրեմլի խոսնակ
Կրեմլի խոսնաակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ Բելառուսն ու Ռուսաստանը կարող են միավորվել մեկ պետության մեջ։ Միաժամանաակ սակայն, Կրեմլում վստահ են, որ առավելագույն հնարավոր ինտեգրացիան համապատասխանում է երկու պետությունների քաղաքացիների շահերին։ Այս մասին նա ասել է ռուսական «Аргументы и факты»-ի հետ զրույցում։
«Միավորման մասին խոսք չկա։ Սակայն առավելագույն հնարավոր ինտեգրացիայի խորացումը, մենք վստահ ենք, որ կհամապատասխաներ ինչպես ռուսների, այնպես էլ բելառուսների շահերին»,- ասել է Պեսկովը, հավելելով, որ ներկայումս Մոսկվան եւ Մինսկը աշխատում են Միացյալ պետության մասին պայմանագրի շրջանակներում, մասնավորապես համաձայնեցնում են երկու երկրների ինտեգրացիայի խորացման ճանապարհային քարտեզը։
Ավելին․․․