Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян
Политика

Նիկոլ Փաշինյանի պատճառով ԱՄՆ նախագահ Բայդենը կարող է չճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԱՏՎԻՐԵԼ Է ՍՓՅՈՒՌՔԸ ՈՉՆՉԱՑՆԵԼ

Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիները ճգնաժամային են նաեւ Սփյուռքի համար։ Հայաստան-Սփյուռք հարաբերություններին նրա կողմից երեք ուժգին հարված հասցվեց, որոնցից ուշքի գալը նիկոլաթափումից հետո մեծ ջանքեր եւ ժամանակ է պահանջելու։

Առաջին հարվածը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության հաստատման սկզբում էր, երբ վերացվեց Սփյուռքի նախարարությունը, դրանով իսկ իջեցվեց հարաբերությունների մակարդակը, եւ այդ պաշտոնում նշանակվեց մարդ, ով օբյեկտիվորեն չէր կարող հարաբերությունների անհրաժեշտ մակարդակ ապահովել։

Ասվածը մանավանդ վերաբերվում է մեր ամենամեծ Սփյուռքին՝ Ռուսաստանին, որի հետ Զարեհ Սինանյանի հարաբերությունները խիստ պրոբլեմատիկ դառան։ Սակայն ամենալուրջ հարվածը այս շրջանում հասցրեց անձամբ Նիկոլ Փաշինյանը, երբ հայտարարեց, որ փոխվելու է Սփյուռքի հետ հարաբերվելու եղանակը, եւ ավանդական կառույցների հետ հարաբերություններ կառուցելու փոխարեն Հայաստանը կհարաբերվի ամեն առանձին սփյուռքահայի հետ։ Առաջին հայացքից գրավիչ ու «ժողովրդավարական» թվացող այս թեզը իրականում կործանարար պոպուլիզմ էր, քանի որ Հայաստանը պարզապես հաղորդակցման կանալներ չունի աշխարհի տարբեր ծայրերում ամեն հային հասնելու համար, չի կարող լինել թիրախավորում, կարիքների գնահատում, եւ այլն։

Երկրորդ լուրջ հարվածը այս հարաբերություններին պատերազմի օրերին Սփյուռքի կողմից մեծ ոգեւորությամբ իրականացված դրամահավաքի արդյունքի գողությունն էր։ Այն ամեն սփյուռքահայի համար շատ լուրջ եւ առարկայական նախազգուշացում էր Հայաստանի ներկա վարչակարգի մտադրությունների ազնվության, եւ, ընդհանրապես, նրանց հետ շփվելու նպատակահարմարության մասին։

Վերջին ուժգին հարվածը հասցվեց ԱԽ քարտուղարի հայտարարությամբ՝ Թուրքիային նորովի մոտենալու մասին։ Պարզ է, որ սա պետական քաղաքականության մասին հայտարարելու փորձ է, որը մոտ օրերս ավելի լայն է հանրայանացվելու։

Թուրքիայի հետ հարաբերությունների «վերաիմաստավորման» թեզը լրջագույն հարված է Սփյուռքին։ Ցեղասպանությունը Սփյուռքի առաջացման հիմնական պատճառն է, նրա ճանաչումը սփյուռքյան գրեթե բոլոր կառույցների հիմնական նպատակը։ Երբ Հայաստանը անկախացավ, Ցեղասպանության ճանաչման առաջնորդությունը սփյուռքյան կառույցներից վերցրեց իր ձեռքը։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է հրաժարվել այս խնդրից, դրանով իմաստազրկում է Սփյուռքի բոլոր ինստիտուտների տարիների աշխատանքը, եւ շատ արագ կարող է տանել Սփյուռքի բոլոր կառույցների թուլացմանը։

Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը այդ դիվերսիան ձեռնարկում է այն ժամանակ, երբ լուրջ ազդակներ կան ԱՄՆ դեմոկրատական ադմինիստրացիայից Ցեղասպանության ճանաչման վերաբերյալ։ Հայաստանի նման վարքագիծը անիմաստ եւ անհնար կարող է դարձնել Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչումը․ եթե հիմնական պահանջատերը, որը հիմա Հայաստան պետությունն է, հրաժարվում է Ցեղասպանության խնդրից, ապա ինչո՞ւ ԱՄՆ-ը պետք է խանգարի երկու հարեւանների միջեւ հարաբերությունների բարելավմանը։

Ավելի հեռագնա պրոբլեմն այն է, որ գաղափարազրկելով Սփյուռքը, այն աստիճանաբար թուլանալու է, դառնալու անկարող որեւէ լուրջ խնդիր առաջադրելու եւ լուծելու։ Ըստ էության, Թուրքիայի հիմնական վախը ոչ այնքան Հայաստանի կողմից պահանջատիրության խնդրի բարձրացումն է, որքան Սփյուռքի։ Նիկոլ Փաշինյանի ձեռմաբ Սփյուռքի ինստիտուտները թուլացնելով, Թուրքիան հաջողությամբ լուծում է իր այս հիմնախնդիրը։

Ի դեպ, սրանով նաեւ հասկանալի է դառնում, թե իր իշխանության սկզբում ինչու էր Նիկոլ Փաշինյանը ցանկանում հարաբերություններ հաստատել ոչ թե սփյուռքյան ինստիտուտների, այլ ամեն սփյուռքահայի հետ առանձին-առանձին․ սա ոչ թե պարզ պոպուլիզմ էր, այլ լուրջ դիվերսիա Սփյուռքի հանդեպ։

Քաղաքագետ Աղասի Ենոքյան