Դոնբասում հայտարարել են հրետակոծության հետևանքով չորս զոհվածների մասին
Ուկրաինացի ուժայինները հայտարարել են, որ իրենց չորս զինծառայողները զոհվել են, երկուսը՝ վիրավորվել Դոնբասի Աղմա բնակավայրի մոտ հրետակոծության հետեւանքով: Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտարարել են միացյալ ուժերի գործողության շտաբի մամուլի կենտրոնում, ուրբաթ աշխարհազորայինները հրետակոծել են ուկրաինացի ուժայինների դիրքերը․ «Մինսկի պայմանավորվածություններով արգելված 82 միլիմետր տրամաչափի ականանետերից, հաստոցային ավտոմատ նռնականետերից և խոշոր տրամաչափի գնդացիրներից»:
Տուժած զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց: Խախտման մասին Կիևը տեղեկացրել է ԵԱՀԿ ներկայացուցիչներին։
«Ուկրաինացի պաշտպանները պատասխան կրակ են բացել»,-հավելել են մամուլի կենտրոնում:
Ավելին․․․