Զարմանահրաշ մի բացահայտում
Զարմանահրաշ մի բացահայտում (գոնե ես զարմացած եմ). փաստորեն ՀՀ քաղաքացիները Վրաստան կարող են մտնել միայն օդային ճանապարհով, իսկ Վրաստանի քաղաքացիների մուտքը Հայաստան բաց է նաև ցամաքային ճանապարհով։
Մեջբերում եմ ՀՀ ԱԳՆ կայքից.
————
ՀՀ քաղաքացիների համար ցամաքային ճանապարհով մուտքը Վրաստան փակ է։
…
Վրաստանի քաղաքացիների մուտքը ՀՀ տարածք բաց է ինչպես ցամաքով, այնպես էլ օդային ճանապարհով՝ սահմանված կանոնների պահպանմամբ …
…
2021թ. փետրվարի 7-ից, ժամը 10։00-ից սկսել է գործել նաև Հայ-վրացական սահմանի Բավրա-Նինոծմինդա անցակետը, որը բաց է միայն Վրաստանի քաղաքացիների համար։
Սադախլո-Բագրատաշեն սահմանային անցակետը վրացական կողմից աշխատում է ժամը 10։00-ից մինչև 18։00-ը։
———-
Եւ իրականում ոչ միայն Վրաստանի, այլ ընդհանրապես ԲՈԼՈՐ օտարերկրյա քաղաքացիների համար բաց է ցամաքային մուտքը Հայաստան։