Ադրբեջանցիների կողմից ոչնչացված Ջաբրայիլի եկեղեցին կառուցվել էր զինվորների օգնությամբ
Ջաբրայիլի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որն ադրբեջանցիները հողին են հավասարեցրել, կառուցվել էր մի քանի տարի առաջ զինվորների օգնությամբ։
2012թ․ եկեղեցու կառուցման գաղափարն առաջացել էր Մեխակավանի զորամասի հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Աբյանի մոտ։ Եկեղեցին օծվել էր 2017 թվականին։
«Եկեղեցին բլրի վրայից ոնց որ հովանավորեր զորամասի ողջ տարածքը։ Կառուցման ընթացքում և զինվորները, և սպաները միահամառու ուժերով աշխատում էին եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի փոքր հայթայթված թե գումար, թե միջոց, թե շինանյութ, ամեն ինչ ներ էինք դնում եկեղեցու կառուցման համար։ Ամեն մի քարը, մասնիկն ամենայն սրտացավությամբ դրել ենք»,- NEWS.am-ի հետ զրուցում նշել է Տեր Գևորգը։ Ավելին․․․