Արմեն Սարգսյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը:
Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, ներքաղաքական մթնոլորտի բարելավմանը միտված քայլերն, անդրադարձել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:
Կարևորվել է ընտրությունների ազատ և արդար կազմակերպմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը, այդ թվում՝ Սահմանադրության և օրենսդրական դաշտի կատարելագործման միջոցով: