Չեռնոբիլի ատոմակայանի մեռյալ գոտում սկսել են անհետանալ ճնճղուկները
Չեռնոբիլի մեռյալ գոտում, ինչպես Ուկրաինայի բոլոր քաղաքներում, ճնճղուկներն աստիճանաբար վերանում են: Այս մասին հայտարարել է մեռյալ գոտու վարչակազմը:
«Անցած տարի, երբ Չեռնոբիլի արգելոցի գիտնականները պահպանվող տարածքում կատարել են թռչունների հաշվարկ, ճնճղուկները նույնիսկ ընդգրկված չեն եղել ամենատարածվածների հնգյակում»,-նշել են արգելոցի աշխատակիցները։