Երկու Կարեն Կարապետյանը՝ մեկը նախագահ, մյուսը՝ վարչապետ
Politik.am-ը գրում է.
Օրերս հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանին առաջարկել են գնել «Պանարմենիան մեդիա գրուպը», որի մեջ մտնում են «Արմենիա», «Արմնյուզ» և «ATV» հեռուստաընկերությունները, Թերթ.am և Բլոգնյուզ.am կայքերը, «Ռադիո ջան» և «ԼավՌադիո» կայանները և «ԹիՎի Մոլ» շաբաթաթերթը:
Տեղեկատվությունը հրապարակվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի եղբոր՝ Գրիգոր Մինասյանի լրատվական կայքում: Այս փաստը գալիս է վստահեցնելու, որ տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը:
Այս քայլը գալիս է ապացուցելու այն խոսակցությունները, որոնք ամիսներ շարունակ համառորեն դրվում է շրջանառության մեջ՝ Կարապետյան եղբայրները վերցնում են իշխանությունը: Սա ինչ որ իմաստով նաև իշխանության փոխանցում է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում