Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Գործադիրն արհամարհում է դատական ակտը. հաղորդում կուղարկենք դատախազություն՝ քրգործ հարուցելու. Օնիկ Գասպարյանի փաստաբան

Փաստացի գործադիրն արհամարհում է դատական ակտը եւ անտեսելով այն, որ դատարանն ասում է Օնիկ Գասպարյանը պաշտոնից չի ազատվել, վարչապետը նոր հայտարարություն է անում, թե իրավունքի ուժով այլ անձ է նշանակվել ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ավելի վաղ տարածված  վարչապետի հայտարարությանը, որտեղ նշվում է, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում:

«Բնականաբար, սրանով ամեն կերպ խոչընդոտում են պարոն Գասպարյանին, որպեսզի դատական ակտի հիման վրա իր լիազորությունները իրականացնի եւ մենք կարծում ենք, որ այստեղ կան շահադիտական դրդումներ, դրա համար էլ մեր հաղորդումներն այսօր կամ վաղը կուղարկենք Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու, իսկ Վարչական դատարանում էլ կշարունակեք պարոն Գասպարյանի պաշտպանությունը, անհրաժեշտ շտկումնեը կանենք վերջին իրադրությամբ պայմանավորված եւ հետագայում երեւի նոր անակնկալներ կունենանք»,– ընդգծեց Արթուր Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 25–ին ԶՈՒ ԳՇ–ն հայտարարությամբ հանդես եկավ, որտեղ բարձրաստիճան սպայակազմը պահանջեց վարչապետի եւ Կառավարության հրաժարականը։ Վարչապետը դա համարեց ռազմական հեղաշրջման փորձ։ Նա նույն օրը առաջարկություն ուղարկեց ՀՀ նախագահին Օնիկ Գասպարյաին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց Օնիկ Գասպարյաին ԳՇ պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի առաջարկությունը եւ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, դիմեց Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

«Դիմումի ներկայացումը պայմանավորված է նաեւ նշված օրենքի իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրներով, որոնք առավել ակնհայտ դարձան Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վարչապետի նախաձեռնության եւ դրան հաջորդած սահմանադրական իրավական գործընթացների արդյունքում»,– ասվում էր նախագահի հայտարարության մեջ։

Մարտի 10–ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից: Այդ օրը Նիկոլ Փաշինյանը  Հանրապետության նախագահին էր ներկայացրել առաջարկություն՝ Արտակ Դավթյանին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ նշանակելու վերաբերյալ միջնորդություն։ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 35.1-ին հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներում Հանրապետության նախագահը չէր ստորագրել Արտակ Դավթյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակելու վարչապետի կողմից ներկայացված նախագիծը եւ չէր դիմել Սահմանադրական դատարան։

Նախագահը մարտի 11-ին առարկություններ էր ներկայացրել  վերոնշյալ նախագծի վերաբերյալ, սակայն այդ առարկությունները վարչապետի կողմից չէին ընդունվել, եւ հիմնավորումներով հետ էր ուղարկվել նախագահին։

Իր հերթին Օնիկ Գասպարյանն ուղերձով հանդես եկավ, որտեղ ասում էր, որ դիրքորոշումն անփոփոխ է․ ինչպես հրապարակված հայտարարությունը, այնպես էլ պաշտոնից ազատման ողջ գործընթացը հակասահմանադրական են։ Նա դիմել էր  ՀՀ վարչական դատարան։ Դատարանը մարտի 17–ին,  բավարարել Էր պաշտպանական կողմի միջնորդությունը հայցի ապահովման միջոց կիրառելու մասին։ Սակայն, վարչապետի աշխատակազմը պարզաբանում էր տարածել, թե Օնիկ Գասպարյանն ազատված է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։ Նրա փաստաբանը դատարանի որոշումից հետո հայտարարարել էր, Օնիկ Գասպարյանը շարունակում է կատարել ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պարտականությունները, առավոտյան գնացել է աշխատանքի։

Արտակ Դավթյանն իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված է համարվում․ վարչապետի հայտարարությունը