«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին
«ՀԱՎԱՏՔՈ՛Վ՝ Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգ, ՈւԺԵ՛Ղ՝ Արդարություն և Օրենք, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք»:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին
22.03.2021 թ.
Անկոտրո՛ւմ Հայ ժողովուրդ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը վերահաստատում է Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու իր պատրաստակամությունը:
Արտահերթ ընտրություններն օրինական և լեգիտիմ ճանապարհներից են՝ Հայաստանը ամերիկածին և թուրքահպատակ Փաշինյան Նիկոլի իշխանությունից մաքրելու, Հայաստանում Ազգային-Քրիստոնեական արժեհամակարգով առաջնորդվող իշխանություն ձևավորելու, որի առաջնահերթ խնդիրն է լինելու Հայաստանը նորովի՝ որպես ռազմական-սոցիալական պետություն կառուցելը, բարեկամ և ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ և վստահելի հարաբերություններ կառուցելու, Հայ ժողովրդին անվտանգ ու ազգային արժեհամակարգին հարիր միջավայրում ապրելու և արարելու հնարավորության ընձեռելու համար:
Առավել քան վստահ ենք, որ Հայ ժողովուրդն այս անգամ չի ընկնի օտար և թշնամի ուժերի կողմից իրագործվող քարոզչական հնարքների թակարդը, և իր վստահելի ձայնը կտա քաղաքական այն կուսակցությանը, որն, Արցախին, Հայաստանին և Հայ ազգին վտանգ սպառնալու պահին, միշտ իր կյանքը դրել է Հայրենիքի պաշտպանության զոհասեղանին, որն ունի պետության կառավարման փորձառու Առաջնորդ, ում անունը երբեք կապված չի եղել որևէ կոռուպցիոն կամ այլ հանցավոր գործարքների հետ, և քաղաքական ուժեղ թիմ:
Նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում լրջագույն ներդրում ունեցած և 15 տարիների ընթացքում շուրջ 1.500 հայրենասիրական և ռազմահայրենասիրական բնույթի միջոցառումներ կազմակերպած «Սյունյաց և Հայոց Արծիվներ» հայրենասիրական կազմակերպությունների (www.hayocartsivner.am) 301 մասնաճյուղերի ամուր հիմքի վրա ձևավորված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» Ազգային-Քրիստոնյա կուսակցությունը, «ՀԱՎԱՏՔՈ՛Վ, ՈւԺԵ՛Ղ, ՄԻԱՍՆԱԿԱ՛Ն» պատգամով, մասնակցելու է 2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունենալիք Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին և Հայ ժողովրդի անմիջական աջակցության և մասնակցության արդյունքում Հայաստանում ձևավորելու է նոր՝ Ազգային-Քրիստոնյա իշխանություն, որն էլ ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, կառուցելու է Ռազմական և Սոցիալական Հայաստան:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ղեկավար կազմ՝ Նախագահություն