Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
Политика

Հմայակ Հովհաննիսյան. «Եթե չհաջողվի կռվացնել «Ելք»–ին ու «Երկիր Ծիրանիին», վարչական ռեսուրսը չի բավարարի Տարոն Մարգարյանի վերընտրությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երևանի ընտրություններում եթե «Ելք»–ն ու «Երկիր Ծիրանին» համախմբեն իրենց ուժերը և Սերժ Սարգսյանին չհաջողվի հերթական անգամ կռվացնել այս երկու ուժերին, ապա ՀՀԿ վարչական ռեսուրսը չի բավարարի, որ կարողանա հասնել իր նպատակին, և նրանք ստիպված կլինեն նորից ապավինել սոցիալապես ամենածանր վիճակում գտնվող մարդկանց փող բաժանելուն:

Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ընտրակաշառք բաժանելու որոշումը կարող է լինել «վերջին պահին»:

Նշենք, որ տեղեկություններ կան, որ ՀՀԿ–ի համար խորհրդարանական ծախսատար ընտրություններից հետո այս ընտրություններում ՀՀԿ–ն չի ուզում գումար ծախսել, այսինքն՝ ընտրակաշառք բաժանել և Տարոն Մարգարյանի վերընտրությունն ուզում է ապահովել միայն վարչական ռեսուրսի միջոցով: Այս դեպքում, սակայն, կարող է հարցականի տակ դրվել Տարոն Մարգարյանի վերընտրությունը:

Ըստ այդմ՝ ընդդիմադիր 2 ուժերին կռվացնելու իշխանության քայլերը, ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի, արդեն իսկ տեսանելի են: «Որովհետև արդեն հրապարակային հարթության վրա վիճաբանություններ եղան: Մասնավորապես` «Հայկական ժամանակում» եղան հրապարակումներ, և այդ հրապարակումներին պատասխանեց Զարուհին: Սա իշխանության մարտավարությունն է լինելու՝ հնարավորին չափ խոչընդոտել ընդդիմության համախմբմանը այս ընտրություններին»,– ասաց Հմայակ Հովհաննիսյանը:

Ինչ վերաբերում է հանգամանքին, որ Երևանի ընտրություններին ընդամենը 3 կուսակցություն է մասնակցում ու քաղաքական ուժերը հրաժարվեցին «Երևանի համար» պայքարից, քաղաքագետը նկատեց. «Այն կուսակցությունները, որոնք մասնակցեցին Գյումրիի և Վանաձորի ընտրություններին, չեն մասնակցում այս ընտրություններին, դա բացատրվում է նրանով, որ տեղական ինքնակառավարման ընտրություններին ավաղ քաղաքական ուժերը նայում են որպես միջոցի` արդյունքի հասնելու համապետական, խորհրդարանական ընտրություններում, այլ ոչ թե որպես շատ կարևոր ընտրությունների, որոնք կոչված են տեղական իշխանություն ձևավորելուն:

Երևանի ընտրություններին մասնակցում է ընդամենը 3 կուսակցություն, մինչդեռ գրանցված են 70–ից ավելի կուսակցություններ: Ընդ որում՝ դրանցից մոտ 10–ը մասնակցում էին Գյումրու ու Վանաձորի ընտրություններին, քանի որ այդ ընտրությունները մինչ խորհրդարանական ընտրություններն էին»:

Ըստ նրա՝ մեզանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները դիտվում են որպես միջոց հաջողության հասնելու համապետական ընտրություններում, «այլ ոչ թե որպես քաղաքական լուրջ միջոցառում, որը պետք է հնարավորություն տա տվյալ կուսակցությանը իր ծրագրերն իրականացնել տեղական իշխանության մակարդակով»:

«Սերժ Սարգսյանի կողմից սահմանված հատուկ «լիմիտներով» ծախսելով հսկայական դրամական միջոցներ ԱԺ ընտրություններին, հանրապետականները պայմանավորվել են այս անգամ փող չծախսել ու խնայել: Այնպես որ այս «ընտրությունները» նույնպես դատապարտված են դառնալու չընտրություններ...»,– ասաց քաղաքագետը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: