Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
uncategorized

Ի՞նչ արժե ներումը, երբ մարդուն հոգեպես ես սպանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համացանցը եռում է, այնտեղ է հայտնվել մեր երկարամյա պատգամավորի` Արտակ Սարգսյանի կամ որ նույնն է` ՍԱՍ–ի Արտակի կազմակերպությունների` նախընտրական շրջանում տեղի ունեցած ժողովի ձայնագրությունը:

Խելացի ու հնարամիտ մեկը կարողացել է ձայնագրել այն ու տրամադրել հասարակությանը:

Անշուշտ, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունենում մասնավոր հիմնարկներում: Ինչպես են սեփականատերերն աշխատողներին օգտագործում իրենց քաղաքական նպատակների համար: Ապրում ենք այս երկրում, ունենք ծանոթ–բարեկամներ և նրանցից տեղեկանում ենք, թե ինչ է կատարվում նրանցում:

Սակայն այս անգամ մեր խղճուկ իրավիճակը պարզապես մեզ մատուցվեց: Ինչպես ժողովրդական լեզվով են ասում` այն խոթեցին մեր աչքը: Մեզ մնաց պարզապես պատասխանել մի հարցի` եթե այսպես խորը գլորված ենք բարոյական աղբի մեջ, կարո՞ղ ենք հոգևոր–բարոյական մեր այս պաշարով երկիր կառուցել ու գնալ առաջ:

Եվ եթե այսօր քո ժողովուրդն այնքան թշվառ է, այնքան անպաշտպան է, այնքան կախյալ է, որ պարտադրված է ենթարկվել իրեն մի կտոր հաց տվողի ցանկացած պահանջի, ապա էլ ի՞նչ հույսեր կապենք ապագայի հետ:

Ապա էլ ինչո՞ւ ենք վերևի մեր բազկաթոռների մեջ նստած գեղեցիկ–գեղեցիկ ճառեր ասում երկրի տեսլականների մասին: Ի դեպ, մեր երկրի նախագահն էլ ընթացիկ այս ընտրությունները բնորոշեց «գեղեցիկ» բառով: Տեսնես այս ձայնագրությունը լսելուց հետո կրկի՞ն կմնա նույն կարծիքին:

…Հանրապետական կուսակցությունն է արդեն 17 տարի ղեկավարում մեր երկիրը: Այսինքն` մեր անկախ երկրի հիմնական կառավարիչները ժամանակագրական առումով այս կուսակցության մարդիկ են եղել: Բազմաթիվ բացթողումներ են արձանագրվել այդ տարիների ընթացքում: Ունեցել ենք նաև բազմաթիվ կորուստներ ամենատարբեր մակարդակներում, թե՛ քաղաքական բնույթի, թե՛ տնտեսության մեջ:

Բայց այս ամենի վրա մենք կարող ենք աչք փակել, մոռանալ մի օր ու անցնել առաջ: Որովհետև, այնուամենայնիվ, որքան է՝լ ցավոտ, դրանք կարող են վերականգնվել: Կարող ենք մեր երկրի ենթակառուցվածքները հետ բերել այլ երկրի տիրապետությունից: Կարող ենք տնտեսությունն էլ մի օր ոտքի կանգնեցնել: Կարող ենք մեր պահուստային ոսկին էլ տեղը դնել: «Նաիրիտը» գիտակցաբար ոչնչացրինք ու «կերա՞նք», կարող ենք մի այլ նաիրիտ կառուցել ու բարդ տեխնոլոգիական արտադրություն կազմակերպել:

Բայց, ա՛յ, մի ոլորտ կա, որտեղ Հանրապետականի ավերածությունը չի ներվի նրան: Որովհետև վերականգնել այն հնարավոր չէ: Կամ ահռելի միջոցներ, ջանքեր և երկար–երկար ժամանակներ կպահանջվեն դրա համար:

Մենք փչացրինք մարդկային մեր որակը, մենք անցնում ենք մեր էթնիկ տեսակի վրայով, այդ տեսա՛կն ենք ոչնչացնում: Նրան սարքում ենք ձեռքի մեջ շուռ–մուռ տրվող անդեմ խմոր:

Իսկ մարդկային ու ազգային նման տեսակը պարզապես անհամատեղելի է անկախ երկիր ունենալու գաղափարի ու փաստի հետ նաև:

Լսում ես այդ ձայնագրությունն ու մտածում` մի՞թե հնարավոր է մարդկանց հետ նման կերպ վարվել: Նրան ընդունել ոտքի տակի փալաս որպես, ինչ է թե մի կտոր հացի փող ես տալիս:

Քեզ ո՞վ է իրավունք տվել մարդու հոգեկան ու բարոյական արժեքների դաշտ մտնել ու կեղտոտ կոշիկներով քայլել այնտեղ: Քեզ ո՞վ է իրավունք տվել ձեռք բարձրացնել այն արժեքների վրա, որն ի վերուստ է տրված նրան:

Ախր, ժամանակներ ու իրավիճակներ են լինում, և հենց այդ պահերն են առաջ մղել մարդկային պատմությունը, երբ գերադասելի է այդ մի կտոր հացն էլ չունենալ, բայց ապրել բարոյական արժեքներին ու սեփական սկզբունքներին հավատարիմ:

Այն, որ մի թերուս, գռեհիկ, դատարկ մեկը գավառական հումորի իր մակարդակով վերևից խոսում էր մարդկանց հետ ու ներկայացնում նրանց սպասվող դատավճիռները, եթե ձայներ չբերեն իրենց կուռքի` ՍԱՍ–ի Արտակի համար, այլ խոսակցություն է: Ամենասարսափելին ծափահարություններն էին, որ պարբերաբար հնչում էին ստորացված այդ մարդկանց կողմից, երբ իրենց հրահանգավորողի անմաքուր շուրթերից հերթական տափակությունն էին լսում:

Սա արդեն վերջն է: Սա նշանակում է, որ ստրկությունը կամավոր է: Սա նշանակում է, որ նրանք կամավոր են բարձրացել կառափնարան ու համբուրում են դահճի ձեռքերը:

Իսկ այսպիսի` իրենց դեմքը խեղած, մարդկային արժեքներից հրաժարվել պատրաստվող մարդկանցով դու կարո՞ղ ես ճանապարհ գնալ, որպես երկիր դու կարո՞ղ ես ապագա ունենալ:

Ակամա ես հետ գնացի պատմության միջով ու բռնացրեցի ինձ, որ հայտնվել եմ այն տարիների մեջ, երբ թուրքը հայհոյում էր մեզ ու մեր ընտանիքը, մեր ազգությունն ու մեր սրբությունները, երբ թուրքը կտրում էր մեր մերձավորի ու մեր գլուխը, իսկ մենք խոնարհաբար տակից ժպտում էինք նրան ու նրա ողորմությունը հայցում սիրառատ մեր հայացքով: Երբ մի երկու թուրք ոստիկանի մտրակի տակ հազարավոր աքսորյալների մեր շարասյունն էր անապատի ճանապարհը հաղթահարում:

Պատմությունը կների բոլորին էլ, ով մարդկանց մարմնապես է ոչնչացրել: Բայց, ա՛յ, արդեն, երբ նրան հոգով են սպանում, կների՞ արդյոք: Իսկ երկնքում այսպիսիներին ներում կա՞ Բարձրյալի կողմից: Եվ ի՞նչ արժե այդ ներումը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: