Ինչ նկատի ուներ Սերժ Սարգսյանը, երբ ասաց, որ «Նիկոլը ճիշտ է, ինքը՝ սխալ». Շուտով նա դրա բացատրությունը կտա
Մենք միայն պաշտոնական վիճակագրությամբ կորոնավիրուսից նույնքան մարդ ենք կորցրել, որքան՝ Արցախյան երրորդ պատերազմում: Ցավալի է, որ մենք շատ արյունալի գին ենք վճարել որպես հասարակություն՝ հասկանալու համար, որ իրականում 2018 թվականին Սերժն ու մենք ճիշտ էինք, իսկ Նիկոլը՝ սուտասան, խաբեբա ու սխալ: Այս մասին դատարանի մոտ հայտարարեց Արմեն Աշոտյանը:
Դիտարկմանը, որ իրենք 3 տարի առաջ հակառակն էին ասում, Աշոտյանն ասաց, որ ինքը դիտավորյալ դա ասաց, իսկ լրագրողն «ընդունեց պասը». «Վստահ եմ, որ մոտ ապագայում այդ թևավոր դարձած դարձվածքի բացատրություններն առիթ կլինի լսել հենց անձամբ Սերժ Սարգսյանի շուրթերից»: