Խուճապի չմատնվեք. Արցախից տեղեկացնում են
ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունն տեղեկացնում է, որ սակրավորական խմբերի և ջոկատների կողմից հայտնաբերված զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Առաջաձոր, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ գյուղերի մոտակայքում:
Պայթյունի ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվեք՝ սակրավորներն են աշխատում են:
Տեղեկատու հեռախոս՝ 911: