Արարատի մարզում 59-ամյա վարորդն ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել. նրա հետ եղել է նաև կինը
Արարատի մարզում, այսօր՝ մարտի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 15:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոյակերտ գյուղում ВАЗ 2102 մակնիշի ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու փրկարարները պարզել են, որ Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ, 59-ամյա Արշակ Պ.-ն ավտոմեքենան վարելու ընթացքում վատացել է, ինչից հետո, հավանաբար, հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը:
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդի հետ ավտոմեքենայում եղել է կինը
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննութուներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: