Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и Бельгии
Политика

Ներկայացվել է Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քառամյա ռազմավարության՝ 2020-ի տարեկան հաշվետվությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների քառամյա ռազմավարության կատարողականի քննարկումը։

Վերջինին մասնակցել են նաև ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը, Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Արդարադատության նախարարության, ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Հովհանիսյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ռազմավարությունը քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխման ուղղությունները մատնանշող առաջին և համապարփակ փաստաթուղթն է, որը նպատակ է հետապնդում իրականություն դարձնել այս ոլորտներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը:

«Ռազմավարության ընդունումից անցել է շուրջ մեկ տարի, և ուրախությամբ պետք է նշեմ, որ, առաջնորդվելով արդեն իսկ նախանշված ուղղություններով, Արդարադատության նախարարությանը հաջողվել է գրանցել դրական արդյունք՝ ապահովելով ռազմավարական մի շարք միջոցառումների պատշաճ կատարումը»,- ընդգծել է Արմեն Հովհաննիսյանը և հորդորել մասնակիցներին լինել ակտիվ, ցանկացած մտահոգություն բարձրաձայնել, և եթե լինեն առաջարկներ, որոնք միտված են ռազմավարական միջոցառումների կատարելագործմանը, դրանք ավելի թիրախավորված դարձնելուն, ապա դրանք ևս նշել, քանի որ քննարկման արդյունքներով Արդարադատության նախարարությունը Կառավարությանը ներկայացնելու է նաև ռազմավարության մեջ փոփոխություններ կատարելու առաջարկների փաթեթ:

ԱՆ ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քննարկման մասնակիցներին հանդիպմանը ներկա լինելու համար և անդրադարձել նախորդ տարում ձեռնարկված ռազմավարական միջոցառումների արդյունքներին։ Այսպիսով, 2020 հաշվետու ժամանակահատվածում կատարման համար նախատեսված է եղել 52 միջոցառում, որից ամբողջությամբ կատարվել է 29-ը, մեծամասամբ կատարվել են 9 միջոցառումներ, 12 միջոցառում կատարվել է մասնակի և երկուսը կատարված չէ՝ պայմանավորված օբյեկտիվ հանգամանքներով։ Արձանագրված հաջողության համար Վարչության պետը շնորհակալություն է հայտնել պետական մարմինների և միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ Հայաստանի համար չափազանց բարդ տարում Նախարարության կողքին լինելու և համատեղ ջանքերի շնորհիվ նման արդյունք գրանցելու համար, և միաժամանակ ընդգծել, որ շարունակվելու է հետևողական աշխատանք տարվել ձեռք բերված արդյունքները պահպանելու, միջոցառումների ամբողջական կատարումն ապահովելու ուղղությամբ։ 

Քննարկման ընթացքում ներկայացվել են 2020 թվականին կատարված աշխատանքները, միջոցառումների իրականացման փուլում ծագած խնդիրները` հիմնականում պայմանավորված նոր կորոնավիրուսային համավարակով (COVID-19) հաստատված արտակարգ, ապա նաև ռազմական դրությամբ և այլ հարցեր։

Հաջորդիվ, տեղի է ունեցել հարցուպատասխան քննարկման մասնակիցների և բանախոսների միջև: