Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Ոստիկանությանը հորդորում եմ մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին. Վալերիյ Օսիպյան

Hraparak.am-ը գրում է․

Պատերազմի օրերին Մոսկվայից Հայաստան վերադարձած ՀՀ նախկին ոստիկանապետ, գեներալ-մայոր Վալերիյ Օսիպյանին տևական ժամանակ է՝ չենք նկատում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված միտինգներին: Պարզվեց՝ արդեն մեկ ամիս կլինի, որ նա նորից վերադարձել է Մոսկվա, սակայն մեզ հետ զրույցում խոստացավ, որ կաշխատի շատ շուտ վերադառնալ Հայաստան ու միանալ պայքարին, կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին:

«Ես, բնականաբար, հետևում եմ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, մեծ ցավ եմ ապրում, և ևս մեկ անգամ կհորդորեմ ոստիկանության իմ հարգելի և սիրելի գործընկերներին, որովհետև այս պահին շատ կարևոր է ոստիկանության դիրքորոշումը, մեկ վայրկյան շուտ կանգնել ՀՀ զինված ուժերի կողքին ու երբևիցե ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ: Մենք այդ փորձն ունենք տարիներ շարունակ, և վառ ապացույց՝ 2018 թվականի հավաքների ժամանակ, անկեղծ եմ ասում, կարող էր ոստիկանությունը ուժ կիրառել, երբ դեռ հրապարակն ամբողջությամբ լի չէր ժողովրդով, բայց մեր դիրքորոշումն այնպիսին էր, որ ուժ չպետք էր կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ:

Նույնպես էլ հիմա եմ հորդորում ոստիկանությանը, որովհետև ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, և այն հայտարարությունը, որ Զինված ուժերն արեց, ես՝ ինքս, կանգնում եմ Զինված ուժերի կողքին, և իմ գործընկերներին հորդորում եմ կանգնել Զինված ուժերի կողքին», - Hraparak.am-ի հետ զրույցում ասաց նախկին ոստիկանապետը:

- Չե՞ք կարծում, որ դրանով ոստիկանությանն էլ կմեղադրեն քաղաքականացվելու մեջ, ինչպես Զինված ուժերին են մեղադրում դրանում իշխանությունները:

- Ես չէի ասի, որ քաղաքականացվում է, բայց այնպես չէ, որ նմանատիպ իրավիճակներ մեր երկրում ամեն տարի լինում են: Մեկը ոստիկան է, մեկը ԱԱԾ-ի, աշխատող է, մեկը՝ ՊԵԿ-ի, բայց մինչև իրենք որևէ կառույցի աշխատակից լինելը, նրանք նախ ՀՀ քաղաքացի են, և սա այն պահն է, որ որոշվում է Հայաստանի Հանրապետության ճակատագիրը: Մենք պատմություն ենք կերտում հիմա, և տարիներ անց մարդիկ գնահատական են տալու մեր այսօրվա գործողություններին, և դրանով իսկ պայմանավորված է մեր երկրի անվտանգությունը: Ես չեմ ասում, որ ոստիկանությունը գնա հավաքների մասնակցի: Ես նկատել եմ, որ ոստիկանության իմ որոշ գործընկերներ իրենց պարտականությունները կատարում են շատ բարեխիղճ ձևով, ոմանք էլ, սակայն, իրենց ղեկավարների անօրինական հրամաններն են կատարում՝ անհիմն բերման ենթարկելով, ձերբակալելով խաղաղ ցուցարարներին ընդամենը ինչ-որ արտահայտություն անելու համար:

- Կարծում եք՝ ներկայիս ոստիկանապետ Վահե Ղազարյանը ապօրինի հրամաննե՞ր է տալիս, որ գնան և անհիմն բերման ենթարկեն խաղաղ ցուցարարներին:

- Ուրեմն, ոստիկանությունը պարտավոր է ապահովել խաղաղ ցույցերն ու հավաքները, քանի որ դա «Հավաքների ազատության մասին» օրենքով է ամրագրված: Ես չեմ ասում, որ երբևիցե ես սխալ չեմ արել, բայց միշտ առաջնորդվել եմ օրենքներով, աշխատել եմ այնպիսի որոշումներ չկայացնեմ և այնպիսի հրահանգներ չտամ, որ լուրջ հետևանքներ տեղի չունենան։ Ինքս դեմ եմ բռնությանը:

- Երբ դուք ասում եք՝ ոստիկանությունը կանգնի Զինված ուժերի կողքին, սա ի՞նչ է իրենից ենթադրում, գործնականում դա ինչպե՞ս պիտի դրսևորվի, ոստիկանապետն ու ոստիկանությո՞ւնն էլ պիտի նմանատիպ հայտարարությամբ հանդես գան, թե՞ ուղղակի հրաժարվեն կատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգները:

- Գիտե՞ք ինչ, ես, լինելով ծառայող, պարտադիր չի՝ սպասեմ, որ ոստիկանապետը ինձ հրահանգի, ես նաև քաղաքացի եմ, ես ունեմ իմ կարծիքը և կան ոստիկաններ, որ իրենց զեկուցագրերի համաձայն՝ կամավոր ազատվում են ծառայությունից, և դրա համար հետապնդման են ենթարկվում, Ներքին անվտանգության վարչություն են կանչում նրանց, այսինքն՝ կան այդպիսի ծառայողներ, որոնք համամիտ չեն նրա հետ, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Այո, ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, ես դեմ եմ դրան, ոստիկանությանը պետք չի ներգրավել քաղաքականության մեջ, բայց նաև ոստիկանությունը չպետք է անօրինական գործողություններ, հրահանգներ կատարի: Յուրաքանչյուր ծառայող պետք է իր խղճի համաձայն գործի:

Շարունակությունը՝  այստեղ