Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. Գեղամ Նազարյան
Բաղրամյան պողոտայում մեկնարկելվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների ակցիան: Այստեղ է նաև Գեղամ Նազարյանը, ով Արցախի պատերազմում կորցրեց իր որդուն:
Լրագրողների հետ զրույցում Գեղամ Նազարյանը հայտարարեց, որ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն էլ են միացել բանակին. «Դուք ուղղակի չգիտեք: Բա ոստիկաններին, որ տարան Շուշիի շենքում պայթեցին, դրանից հետո ո՞ր բարոյական ոստիկանը կանգնած կլինի Նիկոլի կողքին:
Երբ զրուցում ենք նրանց հետ, մեզ ասում են, որ մեր անվտանգությունն են ապահովում: Միայն թուրքական հատուկ ծառայությունների ուղարկած ուժերը կարող են կանգնել Նիկոլի կողքին ու ժողովրդի դեմ բռնի ուժ կիրառել»:
Նազարյանը նշեց, որ Նիկոլն այլևս չի կարող Հայաստանը ղեկավարել, նա 1,5 սենյակի վարչապետ է: