Հրանուշ Հակոբյանը մոտ 90 հազար դոլարով բնակարան է գնել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նախորդ տարի 43 միլիոն 700 հազար դրամով բնակարան է գնել: Այս մասին տեղեկանում ենք նրա՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից:
Նրա փոխառություններն էլ կազմել են 984 հազար դրամ և 9 հազար 116 ԱՄՆ դոլար: Ի դեպ, սա տարեվերջյան տվյալներ են: Ըստ հայտարարագրի՝ 2016 թ. սկզբին նախարարն ունեցել է 71 հազար 913 ԱՄՆ դոլար, 21 հազար 827 եվրո և 5 միլիոն 882 հազար դրամ փոխառություններ:
Հրանուշ Հակոբյանի դրամական միջոցները նախորդ տարի կրկնակի նվազել են՝ 9 միլիոն 885 հազարից դառնալով 4 միլիոն 280 հազար դրամ: Տարեկան եկամուտները կազմել են 11 միլիոն 693 հազար դրամ, որից 10 միլիոն 462 հազար դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 321 հազար դրամը` տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսը կամ այլ հատուցումը:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: