Անդրանիկ Քոչարյանը սպառնում է կրակել քաղաքացիների վրա
Եթե քաղաքացիները մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով «Հայրենիքի փրկության» շարժման գործողություններին։
«Վազգեն Մանուկյանը շատ լավ է աշխատել Նաիրի Հունանյանի խմբի հետ, հիմա ինքը շաբաթը մեկ իր կոչերով հորդորում է մեկի ոտքերը ջարդել, մյուսի դուռը ծեծել: Վազգեն Մանուկյանն առաջնորդում է մարդկանց, ու՞մ վրա է քաղաքացիների գործողությունների պատասխանատվությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա նաև հավելեց, որ այսօր պետությունն ի վիճակի է պաշտպանել իր քաղաքացուն:
«Բոլորը պետք է գիտակցեն, որ անվտանգության համակարգի հետ կատակներ չեն անում, հիմա մեր երկիրն այնպիսի վիճակում չէ, որ չկարողանա պաշտպանել իր քաղաքացուն և մեր պետությունը»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Շարունակությունը՝ այստեղ