«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանն այսօր հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ռուսաստան բարեկամական, ռազմավարական դաշնակցային կապերի ամրապնդման, երկու պետությունների միջև քաղաքական, ռազմական, տնտեսական և մշակութային կապերի խորացման, ազգային արժեքների՝ Հայրենիք, ընտանիք, Եկեղեցի, պահպանության, ինչպես նաև՝ Արցախում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի կենսական անհրաժեշտության և ներկայության հետ կապված հարցեր:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Առաջնորդ Խաչիկ Ասրյանը վերահաստատել է կուսակցության անխախտ դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի զարգացող և հզորացող ապագան կախված է բացառապես բարեկամ և ռազմավարական միակ դաշնակից Ռուսաստանի հետ ազնիվ համագործակցությունից:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության
տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին
Лидер партии "Армянские Орлы. Единая Армения" Хачик Асрян встретился с послом Российской Федерации в Армении Сергеем Копыркиным
Лидер партии "Армянские Орлы. Единая Армения" Хачик Асрян сегодня встретился с чрезвычайным и полномочным послом Российской Федерации в Республике Армения Сергеем Копыркиным. На встрече обсуждались вопросы укрепления дружественных, стратегических и союзнических отношений Армения-Россия, углубления между двумя государствами политических, стратегических, экономических и культурных связей, вопросы, связанные с сохранением национальных ценностей: Родина, семья, церковь, а также вопросы, связанные с жизненной необходимостью нахождения в Арцахе миротворческих сил Российской Федерации.
Лидер партии "Армянские Орлы. Единая Армения" Хачик Асрян ещё раз подтвердил неизменную позицию партии, а именно: прогрессивное будущее Армении зависит исключительно от честного сотрудничества с единственным дружественным и стратегическим партнёром Россией.
Отдел информации и по связям с общественностью
партии "Армянские Орлы. Единая Армения"