Արայիկ Հարությունյանը ընդունել է տրանսպորտային ընկերությունների աշխատակիցներին
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 16-ին ընդունել է «Ստեփանակերտ Սերվիս» և «Գլոբալ Սերվիս» ընկերությունների աշխատակիցներին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:
Հանդիպմանը նախագահին են ներկայացվել ոլորտում առկա, այդ թվում՝ պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրները։
Արայիկ Հարությունյանը նախ իր շնորհակալությունն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած բարձր պատասխանատվության և կատարած հերոսական աշխատանքի համար, ապա ընդգծել, որ ներկայացված բոլոր խնդիրների պատշաճ լուծման համար կառավարությունը կգործադրի անհրաժեշտ ջանքերը: