Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе
uncategorized

Մեր հասարակությունը պայքարելու ո՛չ պոտենցիալ ունի, ո՛չ էլ` ցանկություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը

– Պարոն Բադալյան, առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը կրկին հանդես է եկել հետընտրական իրավիճակի գնահատականով: Նրա զգուշացումների անհրաժեշտությունը կա՞ր:

– Դե, եթե հանդես է եկել, ուրեմն համարել է, որ կար դրա անհրաժեշտությունը: Որովհետև տարբեր վերլուծություններ եղան ապրիլի 2–ին բեմականացված իրադարձության վերաբերյալ, որտեղ գերիշխում են որոշակի տեսակետներ, որոնք էլ առաջին նախագահը միգուցե համարել է վտանգավոր: Իր տեսակետներն է հայտնել, հավանաբար, որպեսզի վերլուծական այդ զարգացումներն ապագա չունենան:

– Իսկ մեր հասարակությունը կկարողանա՞ ընկալել նրա գնահատականը մասնավորապես ժողովրդի վերաբերյալ: Որ ժողովուրդը վերցնում է ընտրակաշառքը, քանզի նրան դրել են նման իրավիճակի մեջ: Եվ բնավ պետք չէ վերջինիս մեղադրել:

– Ժողովրդին նման իրավիճակի մեջ դրել են արդեն 25 տարի, դեռ 1995 թվականից, երբ ընտրությունները սկսեցին կեղծվել: Եվ այս տարիների ընթացքում հասարակությունը կրեց որակական փոփոխություն: Այն այլևս ոչ թե ծաղկում է, ինչպես նշում են շատ դեպքերում, այլ արդեն անգամ պոտենցիալ չունի պայքարելու: Ավելին` ցանկություն էլ չունի:

Իսկ այն հասարակությունը, որն արդեն բավականին ցածր պոտենցիալ ունի, դժվար թե հասկանա, թե ինչ է զգուշացնում առաջին նախագահը: Իհարկե, որոշ մասնագետներ, հատկապես` փորձագետները, լրագրողները, քաղաքական գործիչները, այն կկարդան, կվերլուծեն, իրենց կողմ, կամ դեմ կարծիքը կարտահայտեն: Բայց լայն առումով հասարակությունը մի կողմ կանգնած կմնա:

– Իսկ քաղաքական էլիտան մեղքի իր բաժինը կզգա՞, որ ժողովրդին հասցրել է նման վիճակի:

– Շատ ճոխ եք ասում` էլիտա: Հայաստանը էլիտա, որպես այդպիսին, չունի: Ունի պարզապես քաղաքական վերնախավ: Իսկ ինչո՞ւ պետք է մեղքի զգացում ունենան, երբ ապրիլի 2–ին, զանգվածաբար փող բաժանելով, իրենց համար ցանկալի արդյունք ապահովեցին: Իսկ եթե այդ վերնախավը ընդունակ լիներ ինչ–որ բան հասկանալու, ապա նման բան չէր անի:

Նա հաղթանակ է տարել. այլևս ո՞ւմ առջև պետք է մեղքի զգացում ունենա:

– Իսկ երկա՞ր ժամանակ կպահանջվի, որպեսզի մեր հասարակությունը առողջանա, կամ գնա առողջացման ճանապարհով:

– Առողջացման ճանապարհով գնալու համար նախ պետք է հիվանդությունն ախտորոշվի: Իսկ լրատվական դաշտում արդեն իսկ տեսնում ենք հայտնված սխալ ախտորոշումը: Նշվում է, որ Հայաստանի հասարակությունն ընկել է դեպրեսիայի մեջ: Նրա մոտ ապատիկ վիճակ է և այլն, և այլն:

Նման կերպ բոլորովին ճիշտ չի ներկայացվում իրականությունը: Ժողովուրդը ապատիկ վիճակում չի գտնվում: Որովհետև ապատիան հոգեբանական վիճակ է: Մեր հասարակությունը պարզապես թույլ պոտենցիալ ունի, դարձել է թույլ հասարակություն: Իսկ սա արդեն ցուցանիշ է: Ինչպես, ասենք, բազմաթիվ երկրներում է` Չատում, Նիգերիայում և այլն:

Այսինքն` այն, որ մարդիկ գումարի դիմաց քվեարկեցին, խոսում է հասարակության որակական ցուցանիշի մասին: Իսկ թե այդ որակը ե՞րբ կփոխվի, այլ հարց է: Բայց միանշանակ է, որ ինքն իրեն չի փոխվի: Այնպես, ինչպես երբ մարդ հիվանդանում է, ինքն իրեն չի լավանում, բուժման գործընթաց է անցնում բժշկի կողմից: Իսկ հասարակություններում բժիշկն այն վերնախավն է, որը հենց այդ հասարակությանն է հասցրել նման վիճակի:

Իհարկե, տվյալ բժիշկն էլ կարող է հասարակությանը դուրս բերել նման իրավիճակից, եթե կատարի համապատասխան քայլեր: Բայց ես կասկածում եմ, որ նա դա կանի: Որովհետև «բժիշկն» էր, որ ապրիլի 2–ին կատարեց ֆինանսական այդ միջոցառումը:

Բոլոր դեպքերում խոսքս այն մասին է, որ ոչ թե հասարակությունն ինքը կարող է դուրս գալ այդ վիճակից, այլ նրան պետք է դուրս բերեն: Դուրս բերողն էլ նա է, ով նրան դրել է այդ վիճակի մեջ: Այսինքն` փակ շղթա է ստեղծված:

– Պարադոքսալ վիճակ է:

– Պարադոքսալ վիճակ չէ. նորմալ վիճակ է: Երբ երկրից արտագաղթում է բնակչության 30–40%–ը, ապա դա չի կարող իր հետքը չթողնել հասարակության որակական հատկանիշների վրա:

Իսկ դուրս գալու ճանապարհներ կան: Առաջին ճանապարհն այն է, որ տնտեսության մեջ մեծանա փոքր և միջին բիզնեսի տեսակարար կշիռը, այն հասնի 85–90%–ի: Նաև արևմտյան երկրներից հայերի ներգաղթ կազմակերպվի Հայաստան:

Սակայն նման բաները ո՞վ պետք է անի` իշխող ո՞ւժը: Բայց եթե արեց, կորցնելու է իր իշխանությունը: Կփոխվի հասարակության որակը և վերջինս արդեն այլ ուժի ձայն կտա, ոչ իրեն: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է անի:

Այնպես որ, այս վիճակը խորանալու է: Քանզի միշտ էլ նման ընտրություններից հետո արտագաղթի ցուցանիշը մեծանում է: Իսկ առավել արտագաղթում են նրանք, ովքեր չեն ցանկանում փողով քվեարկել: Սա նշանակում է, որ մյուս ընտրությունների ժամանակ փողն ավելի մեծ դերակատարություն է ունենալու:

 Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: