Ոսկու գինն աննշան ընկնում է
Երկուշաբթի առավոտյան ոսկու գինը խորհրդանշականորեն իջնում է, հայտնում է «Փրայմ»-ը:
Նյու Յորքի Comex բորսայում ոսկու ապրելյան ֆյուչերսների գինը նվազել է 0.05 տոկոսով կամ 0.95 դոլարով` մեկ տրոյական ունցիայի դիմաց կազմելով 1822.25 դոլար: Ընդ որում, արծաթի` մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել են 0.94 տոկոսով` հասնելով 27.587 դոլարի մեկ ունցիայի դիմաց: