Կրկին երկրաշարժ տարածաշրջանում
Փետրվարի 12-ի առավոտյան Թուրքիայի հյուսիսային Քասթամոնու նահանգում երկրաշարժ է գրանցվել՝ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ: Ինչպես հաղորդում է թուրքական աղբյուրը՝ հղում անելով AFAD տարերային աղետի և արտակարգ իրավիճակների վարչության սեյսմոլոգիական բաժանմունքին, երկրաշարժն արձանագրվել է տեղի ժամանակով 06:37-ին (երևանյան՝ 07:37): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Քասթամոնու քաղաքի կենտրոնում՝ 14 կմ խորության վրա: Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություն չի հաղորդվում:
Ավելին՝ այստեղ