Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

Տպավորություն է՝ Ադրբեջանում հանրային պահանջ չկա ՀՀ-ում ընտրություններ անցկացնելու. Իվետա Տոնոյան

Իշխանությունները տեղի ունեցող ողբերգության, մեր կորուստների, ներքաղաքական ճգնաժամի հարցում փորձում են սլաքներն ուղղել ընդդիմության ուղղությամբ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ես, իհարկե, կարող էի հավատալ, որ իշխանությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշողության հետ խնդիրներ ունեն և չեն հիշում, թե ինչ է խոսվել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցի հետ կապված, մասնավորապես՝ թե ինչ հայտարարություններ են հնչել այդ մասին, սակայն կարող եմ թարմացնել իշխանությունների հիշողությունը՝ նշելով, որ կոնկրետ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը նշել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են անցկացվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և անգամ նրա՝ ժամանակավոր պաշտոնակատար չլինելու դեպքում, որովհետև մենք Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ անցկացվելիք ընտրությունների վերաբերյալ ունենք լուրջ վերապահումներ և կասկածներ։ Իշխանության ներկայացուցիչներն պարզապես անկեղծորեն պետք է խոստովանեին, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէր հրաժարական տալու, պատրաստ չէ զրկվելու կառավարության ղեկավարի համար սահմանված բոլոր բարիքներից, պատրաստ չէ հրաժարվելու կառավարական առանձնատանը բնակվելու բերկրանքից։ Եթե իրենք իրենց մեջ այդքան քաջություն չեն գտնում այդքանը խոստովանելու, ուրեմն՝ ընդդիմությանը թող չփորձեն մեղավոր կարգել»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Ըստ Իվետա Տոնոյանի «Բարգավաճ Հայատսան» կուսակցության օրակարգում ոչինչ չի փոխվել, այն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Կա ձևավորված և հայտարարված օրակարգ և եթե այդ օրակարգում որևէ փոփոխություն տեղի ունենա թե Բարգավաճ Հայաստանը թե այլ ուժեր կաշկանդված չեն այդ մասին հրապարակելու, իսկ եթե չկա այդպիսի գործընթաց, ուրեմն՝ մեր օրակարգում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Առանձին գործիչները, որոնք փորձում են հանդես գալ ընդդիմության մասին դիտարկումներով, լավ կլինի սեփական թիմի ներկայացուցիչների հայտարարությունները փորձում են վերարտադրել»,- հայտնեց Տոնոյանը։

Անդրադառնալով այն հարցումներին, ըստ որոնց՝ Նիկոլ Փաշինյանը հանրության շրջանում ունի աջակցություն, Իվետա Տոնոյանը հակադարձեց, որ միայն Ադրբեջանում չեն ցանկանա, որ Հայաստանում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

«Տպավորություն է, որ այդ հարցումներն Ադրբեջանում են անցկացվել, և այդ հանրային պահանջը, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտա, Ադրբեջանում չկա՝ հաշվի առնելով, թե ադրբեջանական մամուլում և սոցցանցերում ինչ մեծ ոգևորություն առաջացավ, երբ պարզ դարձավ, որ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն անցկացվելու»,- նշեց Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանի կարծիքով՝ իշխանությունը վախենում է սպասվող արտահերթ խորհրդարական ընտրություններից, քանի որ նրանց՝ մեծամասնություն կազմելը բացառվում է, իսկ ահա «Բարգավաճ Հայաստանը» նման խնդիր չունի։

«Իշխանությունը վախենում է, և դրա համար ունի բավարար հիմքեր, քանի որ նրանք չունեն հանրային աջակցություն և մեծամասնություն կազմելու մասին խոսք լինել անգամ չի կարող։ Եթե 2018 թվականին, երբ իրականացվեց հեղափոխության հանրաքվե և ոչ թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 100 հազարից ավել մեր հայրենակիցների վստահության քվեն ստացավ և մեծությամբ առաջին ընդդիմադիր խմբակցությունը դարձավ, վստահաբար, մենք որևէ վախենալու բան չունենք։ Մենք ունենք մեր համախոհների բանակը, մեր ընտրողներին և հետհեղափոխական տարիներին մեր վարկանիշը վստահաբար աճել է»,- ասաց Իվետա Տոնոյանը։

Իվետա Տոնոյանը հայտնեց, որ փետրվարի 20-ին սպասվող հանրահավաքին Գագիկ Ծառուկյանը շատ հնարավոր է, որ անձամբ մասնակցի։

«Նախորդ անգամների համար գիտենք, որ հանրահավաքներից առաջ իրավապահ մարմիններն այս կամ այն քրեական գործով պարոն Ծառուկյանին լրացուցիչ հարցաքննության էին  կանչում։ Քանի որ նախօրեին է եղել հայտարարությունը, չեմ խոսել պարոն Ծառուկյանի հետ այս հանրահավաքին մասնակցելու համար, հետո մենք վստահաբար կտեղեկացնենք լրատվամիջոցներին»,- հայտնեց Իվետա Տոնոյանը։

Լրագրողի այն հարցին, թե վստահ է Իվետա Տոնոյանը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների դեպքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կրկին երկրորդ տեղը կզբաղեցնի, Տոնոյանը հակադարձեց՝ «ինչո՞ւ միայն երկրորդ տեղը Բարգավաճ Հայաստանը պետք է գրավի»։