Երեւանի ավագանին նիստ է գումարել. օրակարգում 19 հարց է (ուղիղ)
Երեւանի ավագանին գումարել է իր հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 19 հարց:
Օրակարգի հարցերը ներկայացնում ենք ստորեւ.
«1. Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի 1-ին նիստի օրակարգը հաստատելու մասին:
2. Երեւանի ավագանու 6-րդ նստաշրջանի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի կազմը հաստատելու մասին:
3. Երեւան քաղաքի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրելու եւ Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N4-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
4. Երեւան քաղաքի ավագանու քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ ընտրելու եւ Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 10-ի N8-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:
5. Երեւան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
6. Երեւանի քաղաքապետարանի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ կնքված «Երեւանի էներգաարդյունավետության» ծրագրի դրամաշնորհային համաձայնագիրը հաստատելու մասին:
7. Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:
8. Երեւան քաղաքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 29-ի N10-Ա որոշման մեջ լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին:
9. Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին:
10. «Ալյանս-Տերմինալ» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
11. «Անդակո» ՍՊ ընկերությանը ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին:
12. «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու մասին:
13. Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N308-Ա որոշման մեջ լրացումներ կատարելու մասին:
14. N ԵՔ-ՀՄԱԱՊՁԲ-20/6 գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու մասին:
15. Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
16. Երեւան համայնքի սեփականություն համարվող Դավիթ Անհաղթի փողոցի հ.6 շենքի հ.148՝ 16.5 քմ ընդհանուր մակերեսով բնակարանն անհատույց օտարելու մասին:
17. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
18. Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
19. Երեւան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N310-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: