Գոնե հիշում ե՞ք, որ առաջինը առանց որևէ մեկի կոչի ու հորդորի ջոկատ կազմեց և ռազմաճակատ մեկնեց Խաչիկ Ասրյանը՝ իր «Հայոց Արծիվներ»-ով
Ֆեյսբուքյան օգտատեր Ժենյա Ամալյանը գրում է.
Էսօր որ հների ու նորերի կռիվ է գնում, իրար պիտակավորում են և դափնիներ փախցնում, գոնե հիշում ե՞ք, որ առաջինը առանց որևէ մեկի կոչի ու հորդորի ջոկատ կազմեց և ռազմաճակատ մեկնեց Խաչիկ Ասրյանը՝ իր Հայոց արծիվներով, առանց որևէ տեղ գովազդելու, առանց ձեր երեսով տալու, անընդմեջ կռիվ տվեցին, շնորհակալագրի արժանացան, ու էլի սուս ու փուս վերադարձան իրենց գործին: Ի տարբերություն այստեղ այնտեղ սելֆի անող իշխանականների, հյուրանոցներում պատսպարված պատգամավորների, նրանք կռվեցին առաջին գծում, համեստաբար ու անձնազոհ...
Ու երբ որ իշխանության կռիվ եք տալիս՝ մի հատ կշռեք՝ ով ինչ է դրել զոհասեղանին, և ով է այդ մարդկանց նման հայրենասիրական կեցվածք ընդունել...
Ու ցանկացած ոք, ով իշխանության կռիվ տա, ես այդ մեծատառով տղերքի օրինակն եմ բերելու:
ՈՒ ես ցանկանում եմ, որ հենց նմանները լինեն մեզ մոտ իշխանության՝ վտանգի ժամանակ համախումբ, գործի ժամանակ համեստ: