«Զզվում եմ մեծամիտ և գոռոզ մարդկանցից». ի՞նչ է պարզել հայ հաղորդավարը Իչայի դերակատարի մասին
Ինչպես արդեն մեր հրապարակումներում տեղեկացրել էինք, «Տնից հեռու» հեղինակային հաղորդման հաղորդավար Վարդան Սարգսյանը Հնդկաստանում՝ Մումբայում, հանդիպել և բացառիկ հարցազրույցներ է ունեցել հայ հեռուստադիտողի կողմից սիրված հնդկական սերիալների հերոսների հետ:
Վարդան Սարգսյանն իր ունեցածած հանդիպումներից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Նախ շնորհակալ եմ բոլորին այդքան մեծ ուշադրության համար: Հավատացե՛ք՝ յուրաքանչյուր դերասանի հանդիպելու համար մենք անբացատրելի մեծ աշխատանք ենք կատարել:
Ինչ վերաբերվում է Բարուն Սոբտիին, նշեմ, նրա հետ կապի մեջ եմ եղել ամեն օր, ցավոք նա քաղաքում չի, վերադառնալու է մի քանի օրից, իսկ ես այդքան սպասել չեմ կարող (հասկացեք, ես ևս ունեմ բազում այլ պլաններ և բացի դա՝ յուրաքանչյուր ավել օրը կախված է մեծ ֆինանսներից ), սակայն ես Ձեզ չեմ հիասթափեցնի և կնշեմ, որ շուտով պլանավորում եմ նորից մեկնել Մումբայ և այդ անգամ կնկարահանեմ նրան: Ինչ վերաբերվում է Սանայա Իրանին, նշեմ՝ նա հիվանդանոցում է, նույնիսկ հանդիպել եմ նրա մոտ ընկերուհուն: Նկարահանումներ կատարել հիվանդանոցում՝ հասկանում եք՝ անհնար է, իսկ ինչ վերաբերվում է Թինա Դատտային (Իչա)՝ կասեմ միայն՝ զզվում եմ մեծամիտ և գոռոզ մարդկանցից, այն էլ այն դեպքում, երբ իրենցից մեծ բան չեն ներկայացնում (ի դեպ՝ նրա մասին նույն կարծիքին են նաև մյուս դերասանները, ում ես հանդիպեցի):
Հուսով եմ՝ կարողացա ձեզ նվիրել հետաքրքիր պահեր այս օրերի ընթացքում, բայց հավատացեք՝ այն, ինչ նկարահանել ենք, կլինի անբացատրելի հետաքրքիր:
Շատ շուտով՝ «Տնից Հեռու», ATV-ի եթերում՝ Մումբայ: