Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
Политика

«Դե զզվացրեցիր, էլի, ոչ դու ես հետաքրքիր, ոչ քո զինվորականը». Արցախի հերոս Շաքարյանի սխալ հուղարկավորության ու արտաշիրիմում անելու խայտառակ պատմությունը

Aravot.am-ը գրում է.

Եռաբլուրում օրեր առաջ ստիպված են եղել արտաշիրիմում անել: Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի (լուսանկարում) փոխարեն հուղարկավորել են վանաձորցի մայոր Հարություն Նալբանդյանին:

Պատերազմների նման իրավիճակների ժամանակ սխալմունքներ, իհարկե, լինում են, բայց այս դեպքը մի շարք հարցեր է առաջացրել: Հարություն Նալբանդյանի հարազատները նախօրոք իմացել են եւ ասել են, որ դա իրենց Հարութի դին է: Պատկան մարմինների արձագանքն ապշեցուցիչ է:

Aravot.am-ը զրուցեց Հարություն Նալբանդյանի հարազատների հետ: Նրա եղբայրը՝ Հովհաննես Նալբանդյանը պատմեց. «Հոկտեմբերի 25-ից կապն ընդհատվեց ու ոչ մի տեղեկություն չունեինք եղբորս մասին: Սկսեցինք հետաքրքրվել, ամենավատ տեղերում՝ դիահերձարաններում փնտրել: Հերացու անվան մորգի համակարգչի մեջի նկարները հերթով նայում էինք, նկար գտանք, նմանացրեցի ախպորս: Աշխատողներին հարցրեցի՝ այս մարդն ո՞վ է, ասեցին՝ նրան ուղարկել են՝ որպես գնդապետ Շաքարյան: Նրանց ասացի՝ ո՞նց կարող է այս մարդը Շաքարյանը լինի, եթե իմ ախպերն է: Ասում են՝ չէ, մեզ ներկայացրել են՝ որպես Շաքարյան: Բերել են այստեղ փակ դագաղով ու հուղարկավորել Եռաբլուրում: Այդ նկարը տեսնելով՝ ես սկսեցի կասկածել, որ շփոթմունք  կարող է եղած լինի, դիմեցի Մարդու իրավունքների պաշտպանին: Գործ հարուցվեց, հեշտ հարց չէր: 4 ամիս հետո՝ մոտ 15 օր առաջ, արտաշիրիմում եղավ ու պարզվեց, որ մեր ԴՆԹ-ի հետ համընկնում է, մեր հարազատի մարմինն է: Մինչ այդ մեզ կոպիտ պատասխան էին տալիս, որ ձեզ ոչ մի բան չենք կարա տանք, անընդհատ խաբում էին ու ուղարկում մի օր Ղարաբաղ, մի օր Գորիս, մի օր՝ այստեղ՝ իրենց վրայից ցրելու համար: Գնալով, բոլոր տեղերը ֆռռալով՝ հասկացանք, որ պատասխան չկա, մեր սրտին թեթեւություն չի լինում ու  եկանք կանգնեցինք այն հարցին, որը կասկածում էինք»:

Հարցին՝ ասենք թե՝ Շաքարյանն է եղել, բա ԴՆԹ չե՞ն արել, որ պարզեն իրականում ով է՝ Հովհաննեսը պատասխանեց. «Շաքարյանի մարմինը, որ Ստեփանակերտից ուղարկել են, այն դիակը, որը պարզվեց՝ իմ ախպերն է, այդ դիակն ուղարկելուց դիահերձում են Ստեփանակերտում ու Շաքարյանի զինակից ընկերները գալիս են այնտեղ, ճանաչում են որպես Շաքարյանի մարմին ու այնտեղից ուղարկում: Մարմինը գալիս է՝ որպես ընկերների կողմից ճանաչված Շաքարյան ու հուղարկավորվում՝ որպես Շաքարյան: Այսինքն, եթե պաշտոնով  մեկը կա, որ ասում է՝ Շաքարյանն է, ուրեմն իրավունք ունեն առանց ԴՆԹ-ի պատասխանի սպասելու՝ մարդուն հենց այնպես ուղարկեն հուղարկավորման: Կոպիտ սխալ է կյանքի, ես 4 ամիս պտտվել եմ տարբեր տեղերով, որ իմ հարազատին գտնեմ, բայց իրենց կոպիտ սխալի պատճառով մինչեւ հիմա մեր հարազատին մենք չենք հուղարկավորել: Նոր արտաշիրիմում անելուց հետո ենք պարզում, իսկ եթե ես համակարգչի մեջ չտեսնեի այդ նկարը, այդպես էլ չէինք իմանա ու տարիներով կկորցնեինք, ոչ էլ կպարզվեր, որ Շաքարյանի տեղն է հուղարկավորված: Ինձ ասում էին՝ ձեր եղբոր անուն ազգանունով մարդ չի եկել, բայց ես տեղեկություն եմ ունեցել, իմ ախպոր  ընկերոջ հետ եմ խոսել:

Ախպերս պաշտոնով մարդ է եղել, բոլորն իրեն ճանաչում էին այնտեղ, կապվել եմ Ղարաբաղում Պետո անունով մարդու հետ, ինքը ինձ ասել է՝ ես Հարութի մարմինը գտել եմ, Շաքարյանից գտել եմ միայն մարմնի մասեր, իսկ Հարութի՝ լրիվ մարմինը, երկուսին էլ ուղարկել եմ: Անհնար էր, որ բունկերում բոլորով իրար հետ են եղել, բոլորի մարմինները գտել են, իմ ախպերը կորի գնա: Անընդհատ խաբում էին, մի օր՝ Հերացու морг,  մի օր՝ Տերյանի, Մեծամոր, տեղ չի մնացել: Երեկ էլ գնացել ենք, մարմինը, որ դրած էր, արտաշիրիմում անելուց հետո հողոտ բերել են, ոչ մի հատ մաքրել են, զարմացած էի՝ ի՞նչ  վերաբերմունք է, մարդը եկել է այդ  հոգեվիճակով քիչ չի, մի հատ էլ հողոտ դրել եք, որ մարդը գա իր հարազատի մարմինը այդպես տեսնի: Կոպիտ պատասխան էին տալիս: Այ սա է մեր երկրի վիճակը, որ մեր հերոս տղերքի հետ կապված պետք է այս վերաբերմունքը չլինի, էլի: Ամենամեծ վիրավորանքը հենց դա է»: Կարդացեք նաև

Հարցին՝ ձեր եղբայրը այդպես շփոթության աստիճանի նմա՞ն է Սերգեյ Շաքարյանին, որ կարող էին շփոթել՝ նա պատասխանեց. «Նման դիմագծեր ունեն, բայց տարիքային շատ մեծ տարբերություն կա: Իմ ախպերը 29 տարեկան է, Շաքարյանը՝ մոտ 50: Բացի այդ, Շաքարյանը 150 կգ-անոց մարդ է եղել, իմ ախպերը՝ մի 90, այդ տարբերությունը պիտի նկատած լինեին: Կոպիտ սխալ են թույլ տվել»:

Շարունակությունը՝ այստեղ