Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании Idram
Мир

Բայդենն ու դեմոկրատ կոնգրեսականներն առաջ են քաշել 1,9 տրլն դոլարի COVID-19-ի օգնության փաթեթը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը եւ Կոնգրեսում նրա դաշնակից դեմոկրատները ուրբաթ առաջ են քաշել COVID-19  համավարակի ժամանակահատվածում 1,9 տրլն դոլարի օգնության փաթեթը, երբ օրենսդիրները հավանություն են տվել բյուջեի ծրագրին, որը նրանց թույլ կտա առաջիկա շաբաթներին Բայդենի ծրագիրը կատարել առանց հանրապետականների աջակցության, հայտնում է Reuters-ը: 

Ներկայացուցիչների պալատը բյուջեի նախագծին հավանություն է տվել 219 ձայն ընդդեմ 209-ի հարաբերակցությամբ՝ Սենատի կողմից նախնական քվեարկության արդյունքներով հավանություն տալուց հետո:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կանխատեսել է, որ Կոնգրեսը COVID-19-ի օգնության մասին վերջնական օրենքը, հավանաբար, կընդունի մինչեւ մարտի 15-ը, երբ լրանում է գործազրկության սոցիալական նպաստների գործողության ժամկետը, որոնք հավելվել էին համավարակի ժամանակ:

Ջո Բայդենը եւ դեմոկրատները Սպիտակ տանը հանդիպման ժամանակ հայտարարել են, որ իրենք ցանկանում են հնարավորինս արագ գործողության մեջ դնել օգնության զանգվածային փաթեթը, որ հաղթահարեն համավարակը, որը խլել է ավելի քան 450 հազար ամերիկացիների կյանքերը եւ գործազուրկ է դարձրել երկրի միլիոնավոր բնակիչների:

Բայդենը հայտարարել է, որ ինքը հանրապետականների հետ փոխզիջումների համար բաց է այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չեն դանդաղեցնում գործընթացը:

«Եթե ես հիմա ստիպված եմ ընտրություն կատարել այդքան սաստիկ տուժած ամերիկացիների օգնություն ստանալու եւ երկարատեւ բանակցությունների միջեւ... դա դյուրին ընտրություն է: Ես կօգնեմ ամերիկացի ժողովրդին, որը հիմա ցավ է ապրում»,- ասել է նա:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ աշխատաշուկայում պահպանվող թուլությունը, որը հաստատվել է ուրբաթ հրապարակված տվյալներով, ապացուցել է ագրեսիվ գործողությունների անհրաժեշտությունը:

Հանրապետականները ներկայացրել էին 600 մլրդ դոլարի օգնության փաթեթ, ինչը կազմում է դեմոկրատների ծրագրի մեկ երրորդից պակաս: Նույնիսկ որոշ դեմոկրատներ, ինչպես նախկին նախագահ Բարաք Օբամայի տնտեսական հարցերով խորհրդական Լարի Սամերսը նախազգուշացրել էին, որ Բայդենը կարող է չափազանց շատ ծախսել:

Բյուջետային որոշումը դեմոկրատներին թույլ է տալիս Բայդենի ծրագիրը Սենատում ընդունել պարզ մեծամասնությամբ՝ 60 ձայնի փոխարեն, որ անհրաժեշտ է օրենքների մեծամասնության համար: Սա նշանակում է, որ դեմոկրատները, որոնք 100 տեղանոց պալատում վերահսկում են 50 տեղ, հանրապետականների ձայների կարիքը, հավանաբար, չեն ունենա:

Սենատը գիշերային նիստում դեմ է քվեարկել պալատի դաշնային նվազագույն աշխատավարձը ժամում 7,25 դոլարից մինչեւ 15 դոլար անհապաղ բարձրացնելուն: Սենատորներն աջակցել են նաեւ միջնորդությանը, որը կոչ է անում մինչեւ 1400 դոլարի ուղիղ վճարումներ կատարել: