Թուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային հրթիռ
Թուրք զինվորականները Սեւ ծովում փորձարկել են մեծ հեռահարության հականավային Atmaca հրթիռը, հայտնում է TRT-ն:
Roketsan ընկերության արտադրած հրթիռի գործողության հեռավորությունը ավելի քան 200 կմ է: Փորձարկումներն անցկացվել են Սեւ ծովում Սինոպի շրջանում՝ Ստամբուլից շուրջ 600 կմ արեւելք: Արձակվելով TCG Kınalıada ռազմածովային կորվետից՝ հրթիռը թիրախը հաջողությամբ ոչնչացրել է, Twitter-ում հայտնել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախագահական վարչության ղեկավար Իսմաիլ Դեմիրը:
Atmaca-ն բարձրճշգրտության հարվածային հականավային մեծ հեռահարության հրթիռ է, որը կարող է ինտեգրվել պարեկային մոտորանավերին, ֆրեգատներին եւ կորվետներին: Սպասվում է, որ այն կփոխարինի ԱՄՆ-ում արտադրված Harpoon-ին, փոխանցում է TRT-ն:
Ավելին՝ այստեղ