Կրկին 3 ադրբեջանցիներ են պայթել ականի վրա Աղդամում
Այսօր ևս Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում ականի վրա ադրբեջանցիներ են պայթել։
Կովկասյան բյուրոն, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, Telegram-ի ալիքում հաղորդում է, որ այս անգամ դեպքը տեղի է ունեցել Աղդամի շրջանում` փետրվարի 4-ի ցերեկը։ Պայթյունի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ ծառայող Զեյնալով Գուբադ Իսլամ օղլին մահացել է։
Ադրբեջանական բանակի ևս երկու զինծառայողներ ՝ Բաբաև Նեմաթ Նովրուզ օղլին և Մալիքմամեդով Բալագարդաշ Մուբարիզ օղլին, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Նրանք հոսպիտալացվել են։ Հաղորդվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Շարունակությունը՝ այստեղ